Միակ ճանապարհը բանակցություններն են. Արմեն Սարգսյան
«Միակ ճանապարհը երկխոսությունն է, բանակցություններն ու պայմանավորվածությունները, իհարկե, սահմանադրության սահմաններում»,- Երևանում Շառլ Ազնավուրի կեցավայրում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ նախագահ Արմեն Սագսյանը՝ պատասխանելով Հայաստանի ներքաղաքական իրավիճակի հետ կապված հարցին։
Նա նշեց, որ շարունակում է հանդիպումները կուսակցությունների, քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ։
Հարցին, թե արդյոք կստորագրեք «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, նախագահն ասաց. «Ես մոտ օրերս այդ մասին հայտարարություն կանեմ»։
Հիշեցնենք, որ երկրում ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նախաձեռնել է խորհրդակցությունների շարք Ազգային ժողովի խմբակցությունների հետ: Նա հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի, նաև ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ, «Ծառուկյան» խմբակցության անունից ընդունել է խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանի, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության անունից ընդունել է խմբակցության անդամ Սպարտակ Սեյրանյանին:
Հարակից հրապարակումներ`
- Նախագահ Սարգսյանը նախաձեռնել է խորհրդակցությունների շարք Ազգային ժողովի խմբակցությունների հետ
- Նախագահը հանդիպումներ է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ
Լրահոս
Տեսանյութեր
Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը դեռ պետք է գին վճարի Ռուսաստանին՝ խաղաղապահ զորախումբն Արցախից դուրս բերելու դիմաց