Մեծ Բրիտանիայի խորհրդարանում առաջին անգամ ռոբոտ ելույթ կունենա
Փեփեր անունով ռոբոտը, որն «ապրում է» Միդլսեքսի համալսարանում, ելույթ կունենա Մեծ Բրիտանիայի խորհրդարանում։ Korrespondent-ը գրում է, որ սա առաջին դեպքն է պատմության մեջ, երբ Բրիտանական խորհրդարանը ռոբոտին հրավիրել է ներկայանալ օրենսդիր մարմնի առաջ:
Ռոբոտը խոսելու է չորրորդ արդյունաբերական հեղափոխության շուրջ:
Կրթական հարցերով հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Հելֆոնը հայտարարել է, որ արհեստական հետախուզության արագ զարգացումը առաջիկա տասնամյակների ընթացքում երկրի առջև ծառացած ամենակարևոր հարցերից մեկն է լինելու
Նշվում է, որ Փեփերը ստեղծվել է ճապոնական SoftBank-ի կողմից ու ներկայացվել 2014թ.: Ռոբոտը համալրված է չորս բարձրախոսով, երկու HD տեսախցիկով, թաչսքրինով: