Մելանյա Թրամփն իրեն համարել է ամենահալածված մարդն աշխարհում
ԱՄՆ առաջին տիկին Մելանիա Թրամփը հայտարարել է, որ աշխարհում ամենահալածված մարդկանցից մեկն է։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին նա ասել է ABC New-ին տված հարցազրույցում։
Զույցի ժամանակ խոսք է գնացել Մելանիայի՝ Be Best անունով նախագծի մասին, որն ուղղված է համացանցում հետապնդումների դեմ պայքարին։
«Կարող եմ ասել, որ ես մարդ եմ, ում աշխարհում ամենաշատն են ծաղրում։ Նրանցից մեկն եմ։ Եթե դուք իսկապես տեսնում եք, թե ինչ են մարդիկ ասում իմ մասին»,- ասել է Դոնալդ Թրամփի կինը։
Նրա խոսքով, երեխաներին անհրաժեշտ է սովորեցնել, ինչպես իրենց պահել ինտերնետում, նրանք նաև պետք է իմանան, ինչպես դիմադրել առցանց ծաղրանքին։