Պեսկովն արձագանքել է Պուտինի ու Թրամփի հանդիպման մասին լուրերին
Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի և նրա ամերիկյան գործընկեր Դոնալդ Թրամփի հանդիպման մասին՝ ԶԼՄ-նրում հայտնված տեղեկատվությունը, իրականությանը չի համապատասխանում։
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ֆիննական Helsingin Sanomat նախօրեին տվյալներ են հայտնվել այն մասին, որ Պուտինը և Թրամփը կարող են հանդիպել Ֆինլանդիայում՝ Սուրբ Վալենտինի օրը։
«Դա իրականությանը չի համապատասխանում, ներկայումս ոչ մի ծրագիր չկա»,- ասել է Պեսկովը։
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան