Վթարված «Սոյուզի» անձնակազմը վերադարձել է Բայկոնուր
Ռուս տիեզերագնաց Ալեքսեյ Օվչինինը և ամերիկացի աստղագնաց Նիք Հեյգը վերադարձել են Բայկոնուր։ Այս մասին հայտնում է «Գազետա.ռու»-ն։
Ինչպես նշվում է, Բայկոնուր ժամանել է նաև Ռոսկոսմոսի ղեկավար Դմիտրի Ռոգոզինը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Սոյուզի» վթարի պատճառով Ռուսաստանը ժամանակավորապես կդադարեցնի բոլոր թռիչքները տիեզերք։
Հիշեցնենք, որ «Սոյուզ» հրթիռ-կրիչի երկրորդ աստիճանի շարժիչը վթարային կերպով անջատվել էր։ Պատճառ էր դարձել այն, որ վերին հատվածի բլոկներից մեկը չէր անջատվել և հարվածել էր շարժիչի ստորն հատվածին։