Քաղաքական 12:12 11/10/2018 Հայաստան

ԵԽԽՎ. լուրջ, թե՞ անլուրջ

Իրադարձություններն այս օրերին զարգանում են  սրընթաց արագությամբ և անկանխատեսելի ուղղություններով:  Թվում է, եթե կախարդական փայտիկ լիներ՝  նոյեմբեր ամիսը  օրացույցից կհանվեր, և  միանգամից կհայտվեինք  բաղձալի դեկտեմբերում՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար: Իշխանությունների համար   Հայաստանի ներսում խնդիր չկա՝  ցանկացած հակառակություն ճնշող  զանգվածը մշտական մարտական պատրաստվածության վիճակում է:  Խնդիրն արտաքին աշխարհի առաջ որպես   ժողովրդավարական արժեքներին  հավատարիմ իշխանություն ներկայանալն է:  Բայց, այ, հենց արտաքին որոշ կառույցներ խոչընդոտում են հայ հեղափոխականներին՝ սեփական մեթոդներով իրենց ցանկություններն իրականացնելու  գործում: 

Օրինակ՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Հայաստանի հարցով համազեկուցող Յուլիա Լովոչկինայի 03.10.2018 զեկույցից ակնհայտ է դառնում, որ մեր ներհանրապետական  առճակատումներն այնքան  էլ  քողարկված չեն  արտաքին աշխարհի աչքից:

Լովոչկինան Հայաստանի քաղաքական բոլոր ուժերին կոչ է արել Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին խոսքով ու գործով հարգել ժողովրդավարական սկզբունքներն ու օրենքի գերակայությունը:

Զեկույցի մի քանի առանցքային  շեշտադրումներ վերաբերվում են ժողովրդավարական նորմերին համապատասխան ընտրություններին,   քաղաքական ուժերի միջև առավելագույն լայն կոնսենսուսին, սահմանադրական ցանկացած փոփոխության համատեքստում պատշաճ խորհրդակցությունների և կոնսենսուսի համար բավականաչափ ժամանակի անհրաժեշտության փաստին, դատական համակարգում քաղաքական միջամտությունների անընդունելիությանը, օրենքի գերակայությանը  դատական անկախության և արդար դատավարության սկզբունքների պահպանմամբ՝  համաձայն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի....

Հենց այս արժեքների պահպանումն է միշտ ակնկալել հայ հանրությունը իշխանություններից, էական չէ՝ հին թե նոր: Ցավոք, անցած հինգ ամիսներում բազմաթիվ անգամ հարցականի տակ դրվեց դրանց պահպանումը: Զեկույցում հնչած մտահոգությունը ցույց է տալիս, որ նաև քաղաքակիրթ աշխարհն է տեսնում, թե ուր են տանում Հայաստանում առկա ներքաղաքական խնդիրները:

Հանրապետությունում հասարկության մի ստվար հատված շատ   լավ հասկանում է, որ ճնշման տակ կատարվող հապճեպ ընտրություններով Հայաստանն ամենևին չի ամրացնելու ժողովրդավարությունը, այլ վտանգվելու է ներքին կայունությունը, հաստատվելու է բռնապետություն... իսկ պատերազմատենչ հարևանը՝ դարանակալած սպասում է մեր ջլատմանը: Այն, որ նեղ շահադիտական նկատառումներով պայմանավորված  շտապողականությունը հղի է  բազմաթիվ աղետալի հետևանքներով,  տեսանելի է և դրսից, և ներսից:

Զեկույցի բացասական երանգին տարօրինակ ձևով է արձագանքել  Ն. Փաշինյանը   հոկտեմբերի  8-ին.   ՛՛ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունը ներկայացնում է նախկին կոռուպցիոն համակարգը, նրանց ասածներին լուրջ վերաբերվել պետք չէ՛՛:

Հավանաբար, այս արտահայտությունը կարելի էր դասել վարչապետի   ՛՛ներքին օգտագործման կարծիքների՛՛ շարքին, եթե չլիներ ԵԽԽՎ դրական գնահատականների կարևորությունը՝ արտահերթ ընտրությունների արդյունքները լեգիտիմ համարելու համար, ինչը հիանալի հասկանում է Փաշինյանը: Հետևապես և պետք է շահել նրանց բարեհաճությունը:

Եվ ահա՝  ՛՛168 ժամի՛՛ տեղեկություններով՝ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը գիշերը շտապ մեկնել է Ստրասբուրգ: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ շտապ այցի նպատակը եվրոպացիների հետ բանակցությունների միջոցով ՀՀ-ում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ դրական դիրքորոշում կորզելն է՛՛  /մեջբերման ավարտ/:

Իսկ հոկտեմբերի 9-ին Էդմոն Մարուքյանը ԵԽԽՎ ամբիոնից հայտարարել է.  ՛՛... քաղաքական ճգնաժամի հաղթահարմանն ու հեղափոխության գաղափարների և արժեքների վերջնական հաստատմանն է միտված վարչապետի կողմից նախաձեռնված անհապաղ արտահերթ ընտրությունների անցկացումը, առանց որի Հայաստանը չի կարող դուրս գալ ստեղծված քաղաքական ճգնաժամից, որը իր հերթին հղի է սահմանադրական ճգնաժամի վերածվելու վտանգով՛՛։

Հիմա ինչպե՞ս ընդունել ԵԽԽՎ-ին ու այնտեղ ասվածներին՝ լուրջ, թե՞ անլուրջ:
      
Լիա Իվանյան 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:17
Կիրակի ջերմաստիճանը Երևանում կհասնի +29-ի
Մայիսի 25-26-ը՝ հանրապետության շրջանների զգալի մասում, 27-30-ը՝ Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Սյունիքում և Արցախում կեսօրից հետո սպասվում...
Աղբյուր` Panorama.am
15:00
Պուտինի վարկանիշը շարունակում է ընկնել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վստահության վարկանշիը շարունակում է ընկնել։ Նախագահին վստահում է ռուսաստանցիների 31,7 տոկոսը: novayagazeta.ru-ի...
Աղբյուր` Panorama.am
14:44
Փորձագետը Հայաստանում այսօրվա կատարվածը շատ է նմանեցնում գորբաչովյան տարիներին
«Վտանգավոր միտք ունեմ, հուսով եմ, որ շատ չեն դատափետի ինձ դրա համար»։
Աղբյուր` Panorama.am
14:31
Դատարանը Թրամփին արգելել է ԱՄՆ-ի բյուջեի հաշվին Մեքսիկայի հետ պատ կառուցել
Կալիֆորնիա նահանգի դատարանը ժամանակավոր արգելք է սահմանել Մեքսիկայի հետ սահմանի պատի կառուցման համար: Reuters-ին հղում անելով՝...
Աղբյուր` Panorama.am
14:19
Փորձագետ. Յուրաքանչյուր ընտրություն լուրջ խնդիրներ կառաջացնի մեր երկրի համար
«Ակնհայտ է, որ ուժեղանում է Ռուսաստան-Արևմուտք առճակատումը: Եթե նախկինում կոնֆլիկտը սուր չէր, այժմ շատ սուր է»,- ...
Աղբյուր` Panorama.am
14:03
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Հաշիմյան Թագավորության Անկախության օրվա առթիվ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդին։ Նախագահի...
Աղբյուր` Panorama.am
13:45
Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց. Արցախի ՊԲ
Մայիսի 19-ից 25-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է...
Աղբյուր` Panorama.am
13:18
Հրդեհ՝ «Տաշիր Պիցցա» արագ սննդի կենտրոնում
Հրդեհի բարդության «ԲԻՍ-1» կանչ
Աղբյուր` Panorama.am
13:00
Չինաստանի Ցինտաո քաղաքում ներկայացվում է հայկական էնոզբոսաշրջությունը
Մայիսի 24-ից 26-ը հայկական գինու (Էնո) զբոսաշրջային արդյունքը և հայկական գինեգործությունը ներկայացվում է  Չինաստանի Ցինտաո քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
12:49
Թևան Պողոսյան. Միջազգային հարաբերություններում ոչ թե բարեկամ, ընկեր կամ գենետիկան է աշխատում, այլ շահերը
«Ցանկացած երկիր պետք է գիտակացի, որ որևէ մի հարաբերություն հիմնվում է սկզբում իր սեփական շահերի վրա, մշակվում ես քո սեփական շահերի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Կաննի «Ոսկե արմավենու» տերը հայտնի կդառնա այս երեկո
Այս տարի մրցակցությունը շատ բարձր է, հավակնորդների թվում այս կինոմրցանակի բազմակի դափնեկիրներ են՝ Քվենտին Տարանտինոն, Պեդրո Ալմոդովարը, Դարդեն եղբայրները, Քեն Լոուչը և Տերենս Մալիքը:
Աղբյուր` Panorama.am
12:24
Տրետյակովյան պատկերասրահում կցուցադրվեն Թումանյանի հեքիաթների հիման վրա նկարահանված մուլտֆիլմեր
Այսօր՝ մայիսի 25-ին և  հունիսի 1-ին Մոսկվայում՝ Տրետյակովյան պատկերասրահի նիստերի դահլիճում, ցուցադրվելու են հայտնի հայ գրող Հովհաննես...
Աղբյուր` Panorama.am
12:05
Վերջին զանգին հատուկ պահպանվող տարածք տեղափոխված մեքենաներից 71-ի ղեկին անչափահասներ են եղել
Երեկ ճանապարհային ոստիկանության կարգախմբերը հանրապետության ողջ տարածքում հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել 207 մեքենա։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
11:50
«Արի պարի Քոչարի»՝ Հանրապետության Հրապարակում
«Արի պարի Քոչարի» համահայկական նախագծի շրջանակում այսօր Հանրապետության Հրապարակում «Կարին» հայ ավանդական երգի-պարի...
Աղբյուր` Panorama.am
11:39
Փաշինյանը շնորհավորել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդին՝ երկրի Անկախության օրվա առթիվ:...
Աղբյուր` Panorama.am
11:25
Մեկնարկել է Սասնա Ծռերի միասնության ավտոերթը՝ Արցախ
Սասնա Ծռեր համահայկական կուսակցության նախաձեռնությամբ այսօր մեկնարկել է ավտոերթ դեպի Արցախ։ Ավելի վաղ կուսակցությունը հայտարարել էր, որ երթը...
Աղբյուր` Panorama.am
11:18
Երևանում փրկարարները սահնօձ են բռնել
Մայիսի 24-25-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարածքում նկատված օձերի վերաբերյալ:...
Աղբյուր` Panorama.am
11:01
«Ձայն. Երեխաներ» շոուում հաղթել են բոլոր մասնակիցները
Նրանց թվում են նաև Ռոբերտ Բագրատյանն ու Միշա Գրիգորյանը՝ «Փոքրիկ Ղարաբաղցին»։
Աղբյուր` Panorama.am
10:45
Փաշինյանը դեսպանների հետ կիսվել է մեկ տարվա արդյունքների ու մարտահրավերների տպավորություններով
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին կառավարությունում օտարերկրյա պետությունների և կառույցների հավատարմագրված դեսպանների հետ հանդիպմանը նշել է, որ...
Աղբյուր` Panorama.am
10:36
Նախնական տվյալներով, Լիոնում պայթյունից վիրավորների թվում հայեր չկան
Ֆրանսիայի արդարադատության նախարարը հայտարարել է, որ դեռ վաղ է խոսել ահաբեկչության մասին, սակայն քննարկվում է նաև այդ տարբերակը։
Աղբյուր` Panorama.am
10:20
«Դիտյատինի գավաթ»․ Հայ մարմնամարզիկները ոսկե մեդալ են նվաճել թիմային հաշվարկում
Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության «Դիտյատինի գավաթում» Արթուր Դավթյանը և Գագիկ Խաչիկյանը...
Աղբյուր` Panorama.am
10:03
ՌՈ-ն պարզել է Գյումրիում «ՊՆ» մակնշմամբ օճառների վաճառքով զբաղվող անձի ինքնությունը
Մայիսի 23-ին ֆեյսբուքյան օգտատերերից մեկն իր էջում լուսանկար էր հրապարակել և կից գրառում կատարել՝ հայտնելով, որ Գյումրու շուկայում ՊՆ պատվերով...
Աղբյուր` Panorama.am
09:51
«168 Ժամ». Ինչո՞ւ է կտրուկ վատացել Զոհրաբ Մնացականյանի ինքնազգացողությունը
«168 ժամ» թերթը գրում է. ««168 ժամի» խիստ հավաստի տեղեկություններով՝ անցյալ շաբաթ աշխատավայրում կտրուկ վատացել է...
Աղբյուր` Panorama.am
09:50
«Ժողովուրդ». Եղբոր հրաժարականից հետո անձամբ է հրաժարականի դիմում գրել
«Ժողովուրդ» թերթը գրում է. Ինչպես հայտնի դարձավ, երեկ հրաժարական էր տվել ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը: Վերջինիս հրաժարականի...
Աղբյուր` Panorama.am
09:49
«168 Ժամ». Ինչու ՀԱՊԿ-ը «պատժեց» Հայաստանին
«168 Ժամ» թերթի հետ զրույցում մոսկովյան աղբյուրը՝ անդրադառնալով ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակին և օրերս կայացված որոշման պատճառներին,...
Աղբյուր` Panorama.am
09:46
«Հրապարակ». Ո՞վ է խորհրդարանի «նյու Շմայսը»
«Հրապարակ» թերթը գրում է. ««Իմ քայլի» ամենաօդիոզ պատգամավոր Հայկ Սարգսյանին խորհրդարանում «նյու Շմայս»...
Աղբյուր` Panorama.am
09:45
«Ժամանակ». Արտակ Զեյնալյանը հունիսին հրաժեշտ կտա պաշտոնին
«Ժամանակ» թերթը գրում է. «Հունիսին սպասվելիք կառավարության կազմի արմատական փոփոխությունները վերաբերելու են նաև արդարադատության...
Աղբյուր` Panorama.am
09:44
«Փաստ». Լարված ու անհասկանալի վիճակ է ստեղծվել Հանրային հեռուստաընկերությունում
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, բավական լարված ու անհասկանալի վիճակ է ստեղծվել Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
09:42
«Հրապարակ». Երևանի քաղաքապետարանի «Իմ քայլի» ավագանու անդամները շատ հաշտ չեն
«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետարանի մեր աղբյուրների փոխանցմամբ` «Իմ քայլի» ավագանու անդամներն էլ շատ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Կառավարության համար սկզբունքային է Հայաստանում ազգային, կրոնական փոքրամասնությունների ինքնության պահպանումը երաշխավորելը. վարչապետ
17:48 24/05/2019

Կառավարության համար սկզբունքային է Հայաստանում ազգային, կրոնական փոքրամասնությունների ինքնության պահպանումը երաշխավորելը. վարչապետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}