Հասարակություն 13:05 11/10/2018 Հայաստան

Պետք է համախմբվենք ոչ միայն ճառերի, այլև ապագայի շուրջ, որը ցանկանում ենք կառուցել. Ջասթին Թրյուդո

«Ցանկանում եմ խորին շնորհակալությունս հայտնել այս հրաշալի երկրի՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին և հայ ժողովրդին, այս երկրին, որը ստանձնեց հյուրընկալել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը»,- ՖՄԿ գագաթնաժողովում իր ելույթն  այսպես սկսեց Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն։

Կանադայի վարչապետը խոսեց նաև աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մասին։ Նրա խոսքով՝ Հայաստանն այն երկիրն է, որի ժառանգն ու ներկայացուցիչն էր այդ մեծ մարդը։

«Ես չեմ կարող չարտահայտել իմ խորը կարեկցանքը մեծ մարդուն՝ Շառլ Ազնավուրին, ում անչափ սիրում էի։ Բոլորս, ամբողջ ֆրանկոֆոն աշխարհը համախմբվեց և  հարգանքի տուրք մատուցեց Շառլ Ազնավուրին։ Նա մանրամասն տեսնում էր մեր լեզվի բոլոր նրբերանգները , մեր մշակույթների բոլոր նրբությունները։ Ես տեսնում եմ, որ նույն ոգին առկա է նաև այստեղ»,- նշեց Ջասթին Թրյուդոն։

Նա միաժամանակ ասաց՝  բնավ չի նշանակում, որ ֆրանկոֆոն երկրներն ամեն ինչի շուրջ համաձայն են, բայց միասին կարողացել են ստեղծել մի տիրույթ, որտեղ առաջնորդվում են իրար հանդեպ հարգանքով, մի տիրույթ, որտեղ պետությունները կարող են զարգանալ, լսել իրար և այդ ամենը ֆրանսերենով։

«Ձեր երկիրն ունենա 90 մլն կամ 9 մլն բնակչություն, դուք լիիրավ անդամ եք մեր կազմակերպության»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ ֆրանկոֆոն երկրները պետք է համախմբվեն ոչ միայն իրենց ճառերի շուրջ, այլ ապագայի շուրջ, որը ցանկանում են կառուցել։ 

«Շատ քաղաքացիներ իրենց հեռու են զգում գլոբալիզացիայից: Կան շատ բնիկ ժողովուրդներ,  որոնք նույնպես իրենց մոռացված են զգում ժամանակակից աշխարհի խոստումներից: Բայց  ոչ մի երկիր չի կարող գրանցել հաջողություններ առանց բոլորի մասնակցության՝ անկախ նրանց կրոնական ու ազգային պատկանելությունից: Ֆրանկոֆոն երկրները լավագույնն են դիրքավորված այս արժեքների առաջամարտիկներ լինելու համար: 10 ամենաարագ զարգացող պետություններից հինգը ֆրանկոֆոն պետություններ են»,- նշեց Կանադայի վարչապետը։

Ջասթին Թրյուդոն ասաց, որ Աֆրիկան այսօր հանդիսանում է Ֆրանկոֆոնիայի շարժիչը՝ հաշվի առնելով բնակչությունը և զարգացման տեմպը:

«Մեր պատասխանատվությունն է՝ մեր երիտասարդությանը ընձեռել  հավասար հնարավորություններ սովորելու ու հաջողություններ գրանցելու: Ինչպես գիտեք Կանադան ակտիվորեն մասնակցում է Մալիում ՄԱԿ-ի գործառույթներին:  Այսօր կարող եմ ուրախությամբ արձանագրել, որ Մալիում գրանցվում են հաջողություններ կանանց իրավունքների հարցում, այնտեղ նվազում է խտրականությունը: Սա մեր գործառույթներից ընդամենը մեկն է Աֆրիկայում: Մենք աֆրիկյան մայրցամաքի համար ցանկանում ենք լինել երկարաժամկետ գործընկեր»,- ընդգծեց Ջասթին Տրյուդոն՝ հավելելով, որ  Կանադան կշարունակի պաշտպանել Ֆրակոֆոնիայի հիմնարար արժեքները, որոնք մարդու իրավունքներն են։

Իր ելույթի վերջում Կանադայի վարչապետն ասաց. «Այս գագաթնաժողովը կայանում է շատ կարևոր մի ժամանակաշրջանում, երբ պարտավոր ենք վերաիմաստավորել միասին ապրելու  կարգախոսը, քանի որ մարտահրավերները կարող ենք հաղթահարել միայն միասին ապրելու կարգախոսի տիրույթում»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

00:21
Կայացել է ՀՀԿ ԳՄ նիստ
Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել կուսակցության Գործադիր մարմնի նիստը, որը վարել  ՀՀԿ նախագահ...
Աղբյուր` Panorama.am
20:49
Եկել է ժամանակը, որ հայ ժողովուրդը ծնի իր նոբելյան մրցանակակիրներին. Արմեն Սարգսյան
«Մենք պետք է համախմբենք աշխարհով մեկ տարածված մեր հայկական ակադեմիական գիտական ուժը»,- ասել է նա։
Աղբյուր` Panorama.am
20:41
Քննարկվել է հայ-ռուսական համագործակցությունը միջուկային, վերականգնվող էներգետիկայի բնագավառում
Ռուս արտադրողները ներկայացրել են նոր տեխնոլոգիաները և դրանց կիրառումը էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների բնագավառում:
Աղբյուր` Panorama.am
20:38
Հայաստանը զարգացնում է քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային աղետների արձագանքման կարողությունները
Գեսեթը նշել է, որ նմանատիպ ծրագիր իրականացվում է նաև ՀՀ պաշտպանության նախարարության հետ։
Աղբյուր` Panorama.am
20:35
ՄԻՊ-ը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության ղեկավարին է ներկայացրել Տավուշի մարզի փաստահավաք աշխատանքների արդյունքները
Ինչպես նաև բարձրացրել Ադրբեջանում գերության մեջ գտնվող Կարեն Ղազարյանին վերաբերող մի շարք հարցեր։
Աղբյուր` Panorama.am
20:33
Տաջիկստանի պատվիրակությունն այցելել է Քրեակատարողական ծառայություն
Պատվիրակության անդամները դիմել են ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ այց կատարելու խնդրանքով, ինչին Ա. Մխոյանն արձագանքել է դրական:
Աղբյուր` Panorama.am
20:30
Ամերիկացի հայտնի լուսանկարիչը՝ Արա Գյուլերի մասին․ «Նա ուներ պոետի աչք»
Ամերիկացի հայտնի լուսանկարիչ Սթիվ Մըքքերին Instagram-ի իր էջում ուշագրավ գրառում է կատարել նախօրեին Ստամբուլում կյանքից հեռացած պոլսահայ...
Աղբյուր` Panorama.am
20:28
Առաջիկա կիրակի ձեր առջև դրված է ևս մեկ հեղափոխություն անելու հնարավորություն. վարչապետը՝ էջմիածինցիներին
Նիկոլ Փաշինյանը շեշտեց՝ Հայաստանում պետական կառավարման համակարգում կանանց դերը պետք է մեծանա։
Աղբյուր` Panorama.am
20:25
Ջրանջատում՝ Սևան քաղաքում
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Աղբյուր` Panorama.am
20:22
Հայաստանը պետք է լինի ինտելեկտուալ, զարգացած, տեխնոլոգիական երկիր. Նիկոլ Փաշինյան
«Դրա համար մենք ունենք ամենակարևորը՝ մարդկային ներուժը. մարդիկ, ովքեր իրենց մեջ կրում են այդ գիտելիքը, կարող են փոխանցել այն»,- ասել է նա։
Աղբյուր` Panorama.am
20:16
Ակնկալում ենք արդյունավետ առաջընթաց ՀՀ-ԵՄ համաձայնագրի ճանապարհային քարտեզի մշակման աշխատանքներում. եվրոպացի պաշտոնյա
«ԵՄ-ն պատրաստակամ է աջակցելու ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումներին միտված Հայաստանի ջանքերին՝ ի շահ ՀՀ քաղաքացիների»,- ասել է Թոմաս Մայր-Հարթինգը:
Աղբյուր` Panorama.am
20:12
Գերմանական կողմը պատրաստակամություն է հայտնել կիսվել դուալ համակարգի ներդրման իր փորձով
Նախարարի տեղակալը նշել է, որ հայ-գերմանական համագործակցությունը ներկայումս գտնվում է բարձր մակարդակի վրա։
Աղբյուր` Panorama.am
20:07
Քննարկվել են պաշտպանության բնագավառում ՀՀ-ԵՄ համագործակցության հեռանկարները
Մասնավորապես` ԵՄ ուսումնավարժական ծրագրերում զինվորական անձնակազմ ընդգրկելու և ԵՄ խաղաղապահ առաքելություններին մասնակցելու հնարավորությունները:
Աղբյուր` Panorama.am
20:01
Անցկացվել է «Լավագույն վաշտ» մրցույթի եզրափակիչ փուլը
Եզրափակիչ փուլի մասնակցության իրավունք էին ձեռք բերել զորամասերի, զորամիավորումների և միավորումների առաջնությունում լավագույն արդյունքներ գրանցած ստորաբաժանումները:
Աղբյուր` Panorama.am
19:56
Հայաստանը մեծապես կարևորում է ԵՄ հետ ձևավորված սերտ գործընկերային համագործակցությունը. ԱԳ նախարար
Նա ընդգծել է, որ Հայաստանը հանձնառու է գործնական քայլեր ձեռնարկել այն առավել ամրապնդելու ուղղությամբ:
Աղբյուր` Panorama.am
19:51
Բիզնես Արմենիայի աջակցությամբ ԱՄՆ-ի մի շարք քաղաքներում Հայաստանի մասին հուշող անկյուններ կբացվեն
Մասնավորապես, նախատեսվում է քաղաքային պուրակներում Հայաստանում արտադրված նստարաններ տեղադրել «Երևան» նշագրումով և երկիրը ներկայացնող տեղեկատվություն տարածել։
Աղբյուր` Panorama.am
19:42
Ջրային ռեսուրսների կառավարման հարցերը երկու երկրների համագործակցության գերակայություններից են. Լաքոտ
Դեսպան Ժոնաթան Լաքոտը նկատել է, որ ջրային ռեսուրսների կառավարման հարցերը երկու երկրների համագործակցության գերակայություններից են։
Աղբյուր` Panorama.am
19:32
Թուրք հաղորդավարն ուղիղ եթերում հուզվել է Արա Գյուլերի մահվան լուրից
Թուրքական «TRT Haber» հեռուստաալիքի հաղորդավար Ֆուաթ Քոզլուքլուն ուղիղ եթերում իր ավագ ընկեր, հանրահայտ պոլսահայ լուսանկարիչ Արա...
Աղբյուր` Panorama.am
19:23
Կորեան շահագրգիռ է երկկողմ տնտեսական համագործակցության զարգացմամբ. Հայաստանում Կորեայի դեսպան
Դեսպանն ընդգծել է, որ իր երկրի կառավարությունը պատրաստ է հայ գործընկերների հետ կիսվել տնտեսական ոլորտում իրականացված քաղաքականության փորձով։
Աղբյուր` Panorama.am
19:11
Խորհրդարանական ընտրությունները հենց դրա համար են, որ վաակումը հաղթահարվի. Նիկոլ Փաշինյան
«Արտահերթ խորհրդարանական ընտրությունները, կարծում եմ, ամեն ինչ կդնեն իրենց տեղը»,- ասաց նա։
Աղբյուր` Panorama.am
19:02
Բակո Սահակյանը սահմանագիծ է այցելել
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյան այսօր այցելել է արցախա-ադրբեջանական սահմանագծի արևելյան հատված, տեղում ծանոթացել զինվորների...
Աղբյուր` Panorama.am
18:53
ՀՀ-ում այլընտրանքային պալատների հնարավորությունը պետք է սահմանվի օրենքով. Վարոսյան
Եվրոպական դատարանը որոշում է կայացրել Ռուսաստանի դեմ` համարելով, որ փաստաբանի արտոնագրի դադարեցումը հրապարակային արտահայտած կարծիքի համար...
Աղբյուր` Panorama.am
18:42
Կարիք ունեմ հասկանալու՝ ինչ է իրենից ներկայացնում բիթքոինը. վարչապետի պաշտոնակատար
«Մենք հույս ուեննք, որ տնտեսական իրավիճակը շատ ավելի աշխույժ կլինի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո»,- ասաց նա։
Աղբյուր` Panorama.am
18:37
Շփման գծում իրավիճակը աննախադեպ հանգիստ է. վարչապետի պաշտոնակատար
«Այո, ադրբեջանական կողմի հետ, ինչպես որ պայմանավորվել էինք, հաստատվել է հուսալի օպերատիվ կապ»,- ասաց նա։
Աղբյուր` Panorama.am
18:34
Մարկոս Պիզելլի. Արդեն ավելի լավ եմ զգում
«Արդեն համեմատաբար լավ եմ զգում»,- ՀՖՖ պաշտոնական կայքի թղթակցի հետ զրույցում ասել է  Հայաստանի ազգային հավաքականի...
Աղբյուր` Panorama.am
18:25
Հայաստանում տեղի ունեցող քաղաքական զարգացումները բանկային համակարգը որևէ ցնցումների չեն ենթարկել. Արման Բարսեղյան
Հայաստանի բանկային համակարգում առաջիկայում տոկոսադրույքի մակարդակի էական փոփոխություն չի ակնկալվում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
18:16
Խաչատուրյան քույրերին թույլ են տվել շփվել բոլորի հետ, ովքեր կապ չունեն քրեական գործի հետ
Մոսկվայի քաղաքային դատարանը վերանայել է հոր՝ Միխայիլ Խաչատուրյանի սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերին արգելված գործողությունների...
Աղբյուր` Panorama.am
18:04
Արմեն Սարգսյանն ընդունել է «Փրայսուոթերհաուս Կուպերս» (PwC) ընկերության ներկայացուցիչներին
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «Փրայսուոթերհաուս Կուպերս» (PwC) ընկերության ներկայացուցիչներին՝ PwC Ռուսաստանի և Եվրասիայի...
Աղբյուր` Panorama.am
17:55
Էրդողանը Դոդոնի ելույթի ժամանակ քնել է
Մամուլի ասուլիսը տեղի է ունեցել Քիշինևում, ուր Էրդողանն առաջին անգամ ժամանել է պաշտոնական այցով։
Աղբյուր` Panorama.am
17:46
Լևոն Ստեփանյան. Սևակ Միքայելյանի հետ մենք քաղաքական հակառակորդներ ենք
Հրազդանի քաղաքապետի թեկնածու, անկուսակցական Լևոն Ստեփանյանն իր անձի ու իր քաղաքական ուղու նկատմամբ սադրանք է որակում տարածված այն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյան. Քաղաքական իրավիճակը աշխատանքի վրա ազդեցություն է ունենում
15:32 18/10/2018

Փաշինյան. Քաղաքական իրավիճակը աշխատանքի վրա ազդեցություն է ունենում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}