Քաղաքական 11:14 11/10/2018 Հայաստան

Փաշինյանն առաջարկեց ծափահարություններով ողջունել Շառլ Ազնավուրի ներկայությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ ունենալով Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին` ներկաներին առաջարկեց ծափահարություններով հարգել Շառլ Ազնավուրի հիշատակը, ով կյանքից հեռացավ հոկտեմբերի 1-ին:

«Այդ մեծ անձնավորությունը, ֆրանսերենի դեսպանը հարյուր տոկոսով ֆրանսիացի, բայց միևնույն ժամանակ հարյուր տոկոսով հայ, ինչպես ինքն էր սիրում ասել, այնքան կցանկանար լինել մեր կողքին այսօր` դրսևորելու համար իր նվիրվածությունն իր սիրելի երկու երկրներին` Ֆրանսիային ու Հայաստանին, նաև նշանավորելու համար Ֆրանկոֆոնիայի տոնը, որին ամբողջ կյանքում ծառայում էր»,-ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ ֆրանսիական շանսոնի նրա գլուգործոցները դեռ երկար կմնան բոլորի հիշողություններում:

«Մենք սգում ենք, որովհետև սիրում ենք: Լինելով  Հայաստանի եռանդուն պաշտպանը, մեր երկրի դեսպանը միջազգային կազմակերպություններում` բարձր է պահել Հայաստանի անունը աշխարհում, մենք հավերժ երախտապարտ կլինենք նրան դրա համար: Նա հեռացավ մեզանից, բայց այսօր ներկա է մեր մտքերում, նրա հիշատակը մեկ րոպե հարգելու փոխարեն խնդրում  եմ ջերմ ծափահարություններով ողջունել Շառլ Ազնավուրի մշտական ներկայությունը»,-ասաց վարչապետն իր ելույթում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ՖՄԿ Երևանի գագաթաժողովի հանդիսավոր բացման արարողությանը

Ձերդ Գերազանցություններ, տիկնայք և պարոնայք պետությունների ու կառավարությունների ղեկավարներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք պատվիրակությունների ղեկավարներ,
Տիկի՛ն գլխավոր քարտուղար,
Տիկի՛ն ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն,
Ձե՛րդ գերազանցություններ,
Հարգարժա՛ն հյուրեր,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Կցանականայի նախ արտահայտել այն անսահման ցավը, որն ինձ համակում է այս պահին, երբ մտածում եմ Շառլ Ազանվուրի մասին, այնքան թանկ մի անձնավորության, ով մեզնից հեռացավ հոկտեմբերի 1-ին։

Այդ Մեծ անձնավորությունը, ֆրանսերեն լեզվի դեսպանը, 100 տոկոսով ֆրանսիացի, բայց միևնույն ժամանակ 100 տոկոսով հայ, ինչպես ինքն էր սիրում ասել, այնքան կցանկանար լինել մեր կողքին այսօր՝ դրսեւորելու համար իր նվիրվածությունն՝ իրեն սիրելի երկու երկրներին՝ Ֆրանսիային և Հայաստանին, նաև նշանավորելու համար ֆրանկոֆոնիայի տոնը, որին ամբողջ կյանքում ծառայել է։ Ֆրանսիական շանսոնի նրա գլուխգործոցները, որոնք արդեն բազմաթիվ սերունդների են ուղեկցել և կուղեկցեն դեռ երկար, կմնան մեր հիշողություններում։

Մենք սգում ենք, որովհետև սիրում էինք։ Լինելով Հայաստանի եռանդուն պաշտպան, մեր երկրի դեսպանը միջազագային կազմակերպություններում՝ նա բարձր է պահել Հայաստանի անունն աշխարհում. և մենք հավերժ երախտապարտ կլինենք նրան դրա համար։

Նա հեռացավ մեզնից, բայց այսօր ներկա է մեր մտքերում։

Ձե՛րդ գերազանցություններ, տիկնա՛յք և պարոնա՛յք,
Նրա հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելու փոխարեն, խնդրում եմ նրա հիշատակը հարգելու համար ջերմ ծափահարություններով ողջունել ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻ հավերժական ներկայությունը։
Շնորհակալ եմ:

Ձերդ գերազանցություններ,
Հարգարժան հյուրեր,
Տիկնայք և պարոնայք
Ես և ողջ հայ ժողովուրդն ուրախ ենք Երևանում հյուրընկալել ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթաժողովը։

Մաղթում եմ բարի գալուստ Հայաստան։
Քրիստոնեության բնօրրան, հազարամյակների պատմություն և մշակույթ ունեցող հավերժական Հայաստան, որն այս ամիս նշում է իր մայրաքաղաք Երևանի հիմնադրման 2800-ամյակը։

Իրական, ամուր ինքնություն, ստեղծարար էներգիա, դինամիկություն ունեցող Հայաստան, որն ապրել է 1915 թվականի Ցեղասպանության ողբերգությունը և այսօր առաջ է շարժվում՝ վստահ լինելով իր ապագայի համար։

Այս նոր Հայաստանը, որն առաջնորդվում է «Թավշյա հեղափոխության» գաղափարներով, այս քաղաքացիական և ժողովրդավարական շարժմամբ, որը առաջ է տարվել հայ երիտասարդների և կանանց կողմից, որոնց հաջողվել է ողջ բնակչության հետ կիսել իրենց «Միասին ապրելու» կամքը ազատ, արդար և համերաշխ հասարակության մեջ:

Ձերդ գերազանցություններ,
Տիկնայք և պարոնայք
Այսօր ցանկանում եմ վերստին ասել, որ Հայաստանի համար մեծ պատիվ է, որ այս Գագաթաժողովի կազմակերպումը վստահվել է Հայաստանին։
Այդ առնչությամբ մենք լիովին գիտակցում են մեզ վրա դրված պատասխանատվությունը և ցանկանում ենք, որ այդ իրադարձությունը բոլորի հիշողություններում մնա որպես Կազմակերպության ինստիտուցիոնալ կյանքի բացառիկ պահերից մեկը, ինչպես նաև ֆրանկոֆոն համակեցության և համերաշխության կարևոր դրսևորում։
Հայաստանը Ֆրանկոֆոնիայի երիտասարդ անդամ է, դիտորդի կարգավիճակով անդամակցությունից ի վեր ընդամենը 15 տարի է անցել, մինչդեռ մշակութային և լեզվական բազմազանության, ֆրանսերեն լեզվի և Ֆրանկոֆոնիայի հիմնարար արժեքների խթանման նրա հանձնառության ապացույցի կարիք չկա։

Հայաստանը հպարտ է Ֆրանկոֆոնիային անդամակցությամբ, որը համագործակցության, երկխոսության և փոխանակումների մի ընդարձակ տարածք է, և բազմազանության և համերաշխության նկատմամբ հարգանքի մթնոլորտում Կազմակերպության անդամ պետությունների և կառավարություններին համախմբում է խաղաղության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարգանքի շուրջ։

Մենք իրապես հավատարիմ ենք մեզ միավորող այդ կապերի բնույթին, որոնք այնքան լավ բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ։ Նրանք միասին կազմում են այդ համընդհանուր բարիքը, այդ հարստությունը, որ մեզ համար կարևոր է պահպանել ամեն գնով, այդ մեծ շանսը՝ ֆրանկոֆոն ողջ տարածքի համար։
«Ապրել միասին՝ հարգելով համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ու բազմազանությունը՝ իբրև խաղաղության և բարօրության հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում». սա է Հայաստանի կողմից առաջարկված թեմայի նշանակությունը, որը կարտացոլվի նաև մեր աշխատանքներում։

«Ապրել միասինի» ընդգծումը կարևոր է նաև պոպուլիզմի և ծայրահեղականության աճի համատեքստում։
Ատելության խոսքի և անհանդուրժողականության դրսևորումների դեմ մենք ունենք բարոյական պարտավորություն, ունենք դրանց հակադրելու «Ապրել միասինի» արժեքներն ու սկզբունքները և համախմբվելու՝ դրանք կյանքի կոչելու համար։
Անկասկած, մենք պետք է շարունակենք ամեն ջանք գործադրել բոլորիս կայուն մարդկային զարգացման ձգտումն ի կատար ածելու համար։

Այսպիսին է մեր կողմից առաջարկվող Կոչը, որն իրենից ներկայացնում է հզոր ուղերձ հանուն Ֆրանկոֆոնիայի հիմնադիր հայրերի կողմից ժառանգված խաղաղության, համերաշխության և մարդասիրության։

Ձերդ Գերազանցություններ,
Տիկնայք և Պարոնայք,

Երևանի գագաթաժողովն անդրադարձ կկատարի նաև մեզ սպառնացող մի շարք մարտահրավերներին, ինչպիսիք են խաղաղությանը, ժողովրդավարությանն ու կայունությանը վերաբերող հարցերը, ահաբեկչության և կլիմայական փոփոխությունների դեմ պայքարը կամ միգրացիայի հիմնախնդիրը, որոնք այդքան մեծ մարտահրավերներ են մեր մոլորակի համար։ Մենք վստահ ենք, որ համամարդկային նշանակության այս մարտահրավերների դեմ լուծումները պետք է գտնվեն բազմակողմ հարթակում, քանի որ միասնական և համաձայնեցված գործունեությամբ, միջազգային համագործակցության միջոցով կարելի է գրանցել հաջողություններ նշված ոլորտներում։

Կցանկանկանայի հատկապես ընդգծել ֆրանկոֆոն տարածքի կոնֆլիկտները և ճգնաժամերը, որոնց հանգուցալուծման համար Ֆրանկոֆոնիան զգալի ջանքեր է գործադրում։ Դրանք ամենից հաճախ ուղեկցվում են մարդու իրավոնւքների և միջազգային մարդասիրական իրավունքի լրջագույն խախտումներով։ Այն ժամանակ, երբ մենք պատրաստվում ենք նշել Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունման 70-ամյակը, մեր պարտքն է կրկնապատկել մեր ջանքերը` կանխելու նոր ցեղասպանությունները, պատերազմական հանցագործությունները և մարդկության դեմ հանցագործությունները:

Այս հակամարտությունների հետեողական գոյությունը նաև պարտավորեցնում է մեզ վերահաստատել ճանաչված միջազգային բանակցային ձևաչափերի շրջանակներում հակամարտությունների խաղաղ կարգավորման մեր հանձնառությունը:


Դա նաև վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, որի շուրջ բանակցային գործընթացն ընթանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների՝ Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների և Ռուսաստանի համանախագահության ձևաչափում։ Խոսքը գնում է արդեն տասնամյակներ տևող և բազմաթիվ տառապանքներ պատճառած հակամարտության մասին։

Հակամարտությունը հակադրության մեջ է դրել արդեն ավելի քան 25 տարի իր ինքնորոշման իրավունքն իրականացնող Լեռնային Ղարաբաղին և Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչների հետ երկխոսությունը մերժող Ադրբեջանին։

Մենք համոզված ենք, որ Լեռնային Ղարաբաղը պետք է որոշիչ ձայն ունենա խաղաղ բանակցային գործընթացում, և իր կարգավիճակը պետք է որոշվի՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտման իրավունքը։

Միևնույն ժամանակ, Լեռնային Ղարաբաղի համար առանցքային նշանակություն ունի անվտանգության հարցը։ Վերջինս այնքան հաճախ է դարձել իր իրավունքների ոտնահարման, խտրականությունների և վայրագությունների զոհ, որ երկխոսության և ուժի կիրառման կրկնվող փորձերը լուրջ վտանգի տակ են դնում Լեռնային Ղարաբաղի բնակչության ֆիզիկական գոյությունն իսկ։

Մենք հավատում ենք, որ խաղաղությանը միտված մթնոլորտի ստեղծումն առանցքային է կարգավորման գործընթացի առաջմղման համար և մեր ողջ ջանքներն ուղղված են փոխվստահության միջոցների շուրջ արագ և համապարփակ համաձայնությունների ձեռքբերման խրախուսմանը, որոնք կենսական նշանակություն ունեն հակամարտության բոլոր կողմերի բնակչություններին խաղաղությանը պատրաստելու համար։

Ձերդ գերազանցություններ,  տիկնայք և պարոնայք,
Խոսքս եզրափակելու համար կցանկանայի դիմել ֆրանկոֆոն տարածության երիտասարդներին, ովքեր մեր հասարակությունների փոփոխությունների հիմնական դերակատարներն ու մեր երկրների ապագան են։

Ես ցանկանում եմ ձեզ ասել, որ մենք կարևորում ենք այն նպաստը, որը դուք ունեք Գագաթաժողովի թեմայում, և ձեզ կոչ անել համախմբվել մեզ միավորող «Ապրել միասին» գաղափարի արժեքների առաջմղման համար՝ մեզ հետ միասին նպաստելով ավելի արդար ու հանդուրժող աշխարհի կերտմանը։

Ձերդ գերազանցություն, տիկնայք և պարոնայք
Մաղթում եմ բոլորիդ հիանալի ժամանց Հայաստանում, և հաջողություն՝ մեր աշխատանքներին։

Շնորհակալ եմ»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:48
«Ժամանակ». Արմավիր ՔԿՀ պետին առաջարկվել է աշխատանքից ազատվելու դիմում ներկայացնել
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԱԾ-ի կողմից Արմավիր ՔԿՀ-ում իրականացված գործողություններն ու բացահայտումները ևս մեկ անգամ հաստատում...
Աղբյուր` Panorama.am
09:47
«Հրապարակ». Նախարարի հովանավորյալը չունի տնօրենի հավաստագիր և, հետևաբար՝ տնօրեն դառնալու իրավունք
«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլի 8-ին լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրում տնօրենի ընտրությունը չի...
Աղբյուր` Panorama.am
09:44
«Ժամանակ». Արմավիրի մարզպետի և քաղաքապետի հարաբերությունները շարունակում են լարված մնալ
«Ժամանակ» թերթը գրում է. «Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի և Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանի հարաբերությունները...
Աղբյուր` Panorama.am
09:43
«Ժողովուրդ». Փաշինյանը Ծառուկյանին հորդորել է իմքայլականների հետ նստել մեկ սեղանի շուրջ ու ընդհանուր եզրակացության գալ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Օրերս ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ այն բանից հետո, երբ...
Աղբյուր` Panorama.am
09:41
«Ժամանակ». Սամվել Ալեքսանյանի եղբոր որդիները մեծարանքի երեկո են կազմակերպել Փաշինյանի մանկության ընկերոջ համար
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ նախկին օլիգարխ, նոր Հայաստանում խոշոր սեփականատեր Սամվել...
Աղբյուր` Panorama.am
09:40
«Ժողովուրդ». Իրադարձություններից 104 տարի հետո, իրավաբանորեն կարելի է դիմել ՄԻԵԴ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ Կենտրոն հեռուստաընկերության հյուրն է եղել ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, որը...
Աղբյուր` Panorama.am
09:39
«Հրապարակ». Անտուն ու անփող պատգամավորներ
«Հրապարակ» թերթը գրում է. ««Հայոց պառլամենտը բավականին թանկ հաճույքի է վերածվել. այնտեղ ոչ միայն 101-ի փոխարեն 131...
Աղբյուր` Panorama.am
09:38
«Հրապարակ». Իշխանության թիրախում կրկին նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն է
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին «Իմ քայլը» խմբակցության փակ նիստից հետո հայտարարվեց քննիչ հանձնաժողովներ...
Աղբյուր` Panorama.am
09:36
Նոր պայթյուն՝ Շրի Լանկայում
Շրի Լանկայում՝ Կոլոմբոյից 40 կիլոմետր արևելք, որոտացել է նոր պայթյուն։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այդ մասին News 1st-ին հայտնել է տեղի...
Աղբյուր` Panorama.am
09:32
Պատանի և երիտասարդ ձյուդոիստները հավաք են անցկացնում Սոչիում
Ձյուդոյի երիտասարդների և պատանիների ՀՀ հավաքականները համատեղ ուսումնամարզական հավաք են անցկացնում ՌԴ Սոչի քաղաքում՝ հավաքականների ավագ մարզիչ...
Աղբյուր` Panorama.am
09:22
Գերմանացի օրենսդիրները կոչ են արել ուժեղացնել ամբողջ աշխարհում քրիստոնյաների պաշտպանությունը
Գերմանիայի կրոնական ազատության հարցերով հանձնակատարն ասել է, որ Շրի Լանկայում տեղի ունեցած հարձակումն արդեն դարձել է գլոբալ միտում:
Աղբյուր` Panorama.am
09:16
Ստամբուլի ոստիկանությունը թույլ չի տվել Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառում անցկացնել
Թուրքական ոստիկանությունը չի թույլատրել Ստամբուլի Սուլթանահմեթ հրապարակում Հայոց Ցեղասպանությանը նվիրված հիշատակման արարողություն անցկացնել...
Աղբյուր` Panorama.am
09:11
Ջոն Շոուլը՝ Հայաստանում
Սա հայտնի փորձագետի առաջին այցն է Հայաստան։
Աղբյուր` Panorama.am
09:04
Ջեմ Օզդեմիր. Ցեղասպանության թեման պետք է ներառվի դասագրքերում
Թուրքական արմատներով գերմանացի քաղաքական գործիչ, «Կանաչների կուսակցության» համանախագահ, Բունդեսթագի պատգամավոր  Ջեմ Օզդեմիրը...
Աղբյուր` Panorama.am
09:01
Աշխարհի հնգակի չեմպիոն Խաջիմուրադ Գացալովը հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Աշխարհի հնգակի և Աթենքի Օլիմպիական խաղերի չեմպիոն ազատ ոճային ըմբիշ Խաջիմուրադ Գացալովը մտադիր է գորգ վերադառնալ: Ինչպես տեղեկացնում է...
Աղբյուր` Panorama.am
20:30
Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված քայլարշավ՝ Հալեպում
Հալեպում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված քայլարշավ։   Հալեպի «Գանձասար» թերթի ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
20:27
Կարո Փայլանը ապրիլի 24-ի կապակցության առաջարկ է ներկայացրել մեջլիս
Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարան (մեջլիս) է ներկայացրել մի...
Աղբյուր` Panorama.am
20:21
Առաջիկա օրերին տեղումներ չեն լինի
Հանրապետության տարածքում ապրիլի 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 4-6 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 24-28-ը...
Աղբյուր` Panorama.am
20:12
Շրի Լանկայի պաշտպանության նախարարը մանրամասներ է հրապարակել ահաբեկիչների մասին
Շրի Լանկայի պաշտպանության նախարար Ռուվան Վիջեվարդեն մանրամասներ է հրապարակել է 359 մարդու մահվան պատճառ դարձած ահաբեկչությունների հեղինակների...
Աղբյուր` Panorama.am
20:06
Արթուր Ղազինյան. Ցեղասպանության դատապարտումը նաև հայկական ինքնության կարևոր բաղադրիչ է
«Ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը, բացի բարոյական, իրավական, քաղաքակրթական և աշխարհաքաղաքական ասպեկտներից, ունի նաև...
Աղբյուր` Panorama.am
20:01
Ալեքսանյանը վերհիշել է թուրք մարզիկի նկատմամբ տարած ջախջախիչ հաղթանակը
Հունահռոմեական ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանն այսօր՝ ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 104-րդ տարելիցի օրը, Instagram-ում...
Աղբյուր` Panorama.am
19:56
Ամերիկայի հայկական համագումարը Թրամփի ուղերձը բացթողնված հնարավորություն է որակել
Հայոց Ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը բաց թողնված հնարավորություն է վերջ տալու...
Աղբյուր` Panorama.am
19:46
Թունավոր ապրանքներ տեղափոխող գնացքը դուրս է եկել ռելսերից
Կանադայի Քվեբեկ քաղաքում արտակարգ դեպք  է տեղի ունեցել։ Թունավոր ապրանքներ տեղափոխող գնացքը դուրս է եկել ռելսերից։...
Աղբյուր` Panorama.am
19:38
Հռոմում 10 տարի տևած վերականգնումից հետո բացվել է Ներոնի պալատը
Հռոմում 10 տարի տևած վերականգնման աշխատանքներից հետո հանրության առջև իր դռներն է բացել Ներոնի պալատը՝ «Ոսկե տունը»: Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
19:28
Էրդողանը ցավակցել է 1915 թվականին զոհված հայերի ժառանգներին
Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացրած Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցավակցական ուղերձ է հղել...
Աղբյուր` Panorama.am
19:22
Զիդանը համեմատել է «Ռեալ»-ի ու «Բարսելոնա»-ի տիտղոսները
Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը իր թիմի և «Բարսելոնա»-ի չեմպիոնական տիտղոսները համեմատել է։...
Աղբյուր` Panorama.am
19:11
Գարիկ Մարտիրոսյանը գլուխ է գովել իր «կանխատեսելու» ունակություններով
Հանրահայտ շոումեն և հաղորդավար, ՈՒՀԱ-ի «Նոր հայեր» թիմի նախկին ավագ Գարիկ Մարտիրոսյանը Instagram-ի իր էջում  22 տարվա...
Աղբյուր` Panorama.am
18:59
Թուրքիայում կցուցադրվի Հայոց ցեղասպանությունը ժխտող վավերագրական ֆիլմ
Թուրքիայում շուտով էկրաններին կհայտնվի Հայոց ցեղասպանության ժխտողական քաղաքականության համատեքստում  պատրաստված վավերագրական ֆիլմաշար: ...
Աղբյուր` Panorama.am
18:45
Հայկ Մարությանն այցելել է երևանաբնակ վերապրածներին
Հայոց ցեղասպանությունը վերապրած երևանաբնակներին է այցելել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: «Կորսված մանկություն, ցավալի...
Աղբյուր` Panorama.am
18:32
Միհրան Պողոսյանը քաղաքական ապաստան է խնդրել
ԱԺ նախկին պատգամավոր, գլխավոր հարկադիր Միհրան Պողոսյանը քաղաքական ապաստան է խնդրել  Ռուսաստանից։ Այդ մասին հայտարարել է նրա փաստաբան...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Երկրի բարձրագույն ղեկավարությունը Ծիծեռնակաբերդում է
12:55 24/04/2019

Երկրի բարձրագույն ղեկավարությունը Ծիծեռնակաբերդում է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}