Քաղաքական 20:10 11/10/2018 Հայաստան

ՀՀ վարչապետը հանդիպումներ է ունեցել Մոլդովայի նախագահի, Բելգիայի վարչապետի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից։

Մոլդովայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ տեղի ունեցող քննարկումները կլինեն արդյունավետ և կնպաստեն կազմակերպության հետագա զարգացմանն ու անդամ պետությունների միջև փոխգործակցության ամրապնդմանը:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցեր, այդ թվում` երկկողմ տնտեսական փոխգործակցության զարգացման հեռանկարները: Նիկոլ Փաշինյանը կարևորել է Մոլդովայի հետ հարաբերությունների հետագա խորացումն ու ընդլայնումը և հավելել, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է փոխշահավետ ծրագրերի մշակմամբ ու իրականացմամբ։

ՀՀ վարչապետը հանդիպել է նաև Բելգիայի վարչապետ Շառլ Միշելի հետ։ Հանդիպման ընթացքում վարչապետ Փաշինյանը ջերմորեն ողջունել է նրան Երևանում` շնորհակալություն հայտնելով հրավերն ընդունելու և Հայաստան այցելելու համար: Վարչապետը կրկնակի արժեքավոր է համարել Բելգիայի վարչապետի այցը հենց այս ժամանակահատվածում` հաշվի առնելով այս շրջանում միջազգային ասպարեզում Բելգիայի ծանրաբեռնված գործունեությունը: Նիկոլ Փաշինյանի խոսքով` Հայաստանում Շառլ Միշելին համարում են հայ ժողովրդի բարեկամը նրա գործունեության և վերաբերմունքի համար:

Իր հերթին, Բելգիայի վարչապետը բարձր է գնահատել ՖՄԿ 17-րդ գագաթնաժողովի կազմակերպման ուղղությամբ ՀՀ իշխանությունների կատարած աշխատանքը և գոհունակություն հայտնել քննարկումների ընթացքից: Շառլ Միշելը նշել է, որգագաթնաժողովի կազմակերպվածության բարձր մակարդակով այս օրերին Հայաստանը դարձել է ֆրանկոֆոն երկրների հավաքատեղի` իր վրա կենտրոնացնելով միջազգային հանրության ուշադրությունը:

Զրուցակիցները քննարկել են հայ-բելգիական հարաբերությունների հետագա զարգացմանը, իրենց նախորդ հանդիպման ընթացքում քննարկված հարցերի ուղղությամբ կատարված աշխատանքներին, ինչպես նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակում երկկողմ և բազմակողմ համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլայի հետ:

Վարչապետը ողջունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի մասնակցությունը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի աշխատանքներին, որը լավ հնարավորություն է ինչպես ՖՄԿ շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր, այնպես էլ երկկողմ ծրագրերն ու հետագա անելիքները քննարկելու համար:

Վարչապետը նշել է, որ Հայաստանը կարևորում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ կայուն համագործակցության շարունակական ամրապնդումը և կազմակերպության հետևողական ուշադրությունը տարածաշրջանում մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը նախ շնորհավորել է Հայաստանի վարչապետին ՖՄԿ գագաթնաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու կապակցությամբ` նշելով, որ ուրախ է գտնվել Երևանում և մասնակցել ֆրանկոֆոն երկրներին միավորող այս կարևոր միջոցառմանը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Հայաստանի միջև գործակցության, Կազմակերպության գործունեության նպատակների և ուղղությունների վերաբերյալ, անդրադարձել, մասնավորապես, գիտության, կրթության և մշակութային ժառանգությանպահպանման ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարներին:





Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

09:48
«Ժամանակ». Արմավիր ՔԿՀ պետին առաջարկվել է աշխատանքից ազատվելու դիմում ներկայացնել
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԱԾ-ի կողմից Արմավիր ՔԿՀ-ում իրականացված գործողություններն ու բացահայտումները ևս մեկ անգամ հաստատում...
Աղբյուր` Panorama.am
09:47
«Հրապարակ». Նախարարի հովանավորյալը չունի տնօրենի հավաստագիր և, հետևաբար՝ տնօրեն դառնալու իրավունք
«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլի 8-ին լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրում տնօրենի ընտրությունը չի...
Աղբյուր` Panorama.am
09:44
«Ժամանակ». Արմավիրի մարզպետի և քաղաքապետի հարաբերությունները շարունակում են լարված մնալ
«Ժամանակ» թերթը գրում է. «Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի և Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանի հարաբերությունները...
Աղբյուր` Panorama.am
09:43
«Ժողովուրդ». Փաշինյանը Ծառուկյանին հորդորել է իմքայլականների հետ նստել մեկ սեղանի շուրջ ու ընդհանուր եզրակացության գալ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Օրերս ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ այն բանից հետո, երբ...
Աղբյուր` Panorama.am
09:41
«Ժամանակ». Սամվել Ալեքսանյանի եղբոր որդիները մեծարանքի երեկո են կազմակերպել Փաշինյանի մանկության ընկերոջ համար
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ նախկին օլիգարխ, նոր Հայաստանում խոշոր սեփականատեր Սամվել...
Աղբյուր` Panorama.am
09:40
«Ժողովուրդ». Իրադարձություններից 104 տարի հետո, իրավաբանորեն կարելի է դիմել ՄԻԵԴ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ Կենտրոն հեռուստաընկերության հյուրն է եղել ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, որը...
Աղբյուր` Panorama.am
09:39
«Հրապարակ». Անտուն ու անփող պատգամավորներ
«Հրապարակ» թերթը գրում է. ««Հայոց պառլամենտը բավականին թանկ հաճույքի է վերածվել. այնտեղ ոչ միայն 101-ի փոխարեն 131...
Աղբյուր` Panorama.am
09:38
«Հրապարակ». Իշխանության թիրախում կրկին նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն է
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին «Իմ քայլը» խմբակցության փակ նիստից հետո հայտարարվեց քննիչ հանձնաժողովներ...
Աղբյուր` Panorama.am
09:36
Նոր պայթյուն՝ Շրի Լանկայում
Շրի Լանկայում՝ Կոլոմբոյից 40 կիլոմետր արևելք, որոտացել է նոր պայթյուն։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այդ մասին News 1st-ին հայտնել է տեղի...
Աղբյուր` Panorama.am
09:32
Պատանի և երիտասարդ ձյուդոիստները հավաք են անցկացնում Սոչիում
Ձյուդոյի երիտասարդների և պատանիների ՀՀ հավաքականները համատեղ ուսումնամարզական հավաք են անցկացնում ՌԴ Սոչի քաղաքում՝ հավաքականների ավագ մարզիչ...
Աղբյուր` Panorama.am
09:22
Գերմանացի օրենսդիրները կոչ են արել ուժեղացնել ամբողջ աշխարհում քրիստոնյաների պաշտպանությունը
Գերմանիայի կրոնական ազատության հարցերով հանձնակատարն ասել է, որ Շրի Լանկայում տեղի ունեցած հարձակումն արդեն դարձել է գլոբալ միտում:
Աղբյուր` Panorama.am
09:16
Ստամբուլի ոստիկանությունը թույլ չի տվել Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառում անցկացնել
Թուրքական ոստիկանությունը չի թույլատրել Ստամբուլի Սուլթանահմեթ հրապարակում Հայոց Ցեղասպանությանը նվիրված հիշատակման արարողություն անցկացնել...
Աղբյուր` Panorama.am
09:11
Ջոն Շոուլը՝ Հայաստանում
Սա հայտնի փորձագետի առաջին այցն է Հայաստան։
Աղբյուր` Panorama.am
09:04
Ջեմ Օզդեմիր. Ցեղասպանության թեման պետք է ներառվի դասագրքերում
Թուրքական արմատներով գերմանացի քաղաքական գործիչ, «Կանաչների կուսակցության» համանախագահ, Բունդեսթագի պատգամավոր  Ջեմ Օզդեմիրը...
Աղբյուր` Panorama.am
09:01
Աշխարհի հնգակի չեմպիոն Խաջիմուրադ Գացալովը հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Աշխարհի հնգակի և Աթենքի Օլիմպիական խաղերի չեմպիոն ազատ ոճային ըմբիշ Խաջիմուրադ Գացալովը մտադիր է գորգ վերադառնալ: Ինչպես տեղեկացնում է...
Աղբյուր` Panorama.am
20:30
Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված քայլարշավ՝ Հալեպում
Հալեպում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված քայլարշավ։   Հալեպի «Գանձասար» թերթի ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
20:27
Կարո Փայլանը ապրիլի 24-ի կապակցության առաջարկ է ներկայացրել մեջլիս
Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարան (մեջլիս) է ներկայացրել մի...
Աղբյուր` Panorama.am
20:21
Առաջիկա օրերին տեղումներ չեն լինի
Հանրապետության տարածքում ապրիլի 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 4-6 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 24-28-ը...
Աղբյուր` Panorama.am
20:12
Շրի Լանկայի պաշտպանության նախարարը մանրամասներ է հրապարակել ահաբեկիչների մասին
Շրի Լանկայի պաշտպանության նախարար Ռուվան Վիջեվարդեն մանրամասներ է հրապարակել է 359 մարդու մահվան պատճառ դարձած ահաբեկչությունների հեղինակների...
Աղբյուր` Panorama.am
20:06
Արթուր Ղազինյան. Ցեղասպանության դատապարտումը նաև հայկական ինքնության կարևոր բաղադրիչ է
«Ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը, բացի բարոյական, իրավական, քաղաքակրթական և աշխարհաքաղաքական ասպեկտներից, ունի նաև...
Աղբյուր` Panorama.am
20:01
Ալեքսանյանը վերհիշել է թուրք մարզիկի նկատմամբ տարած ջախջախիչ հաղթանակը
Հունահռոմեական ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանն այսօր՝ ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 104-րդ տարելիցի օրը, Instagram-ում...
Աղբյուր` Panorama.am
19:56
Ամերիկայի հայկական համագումարը Թրամփի ուղերձը բացթողնված հնարավորություն է որակել
Հայոց Ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը բաց թողնված հնարավորություն է վերջ տալու...
Աղբյուր` Panorama.am
19:46
Թունավոր ապրանքներ տեղափոխող գնացքը դուրս է եկել ռելսերից
Կանադայի Քվեբեկ քաղաքում արտակարգ դեպք  է տեղի ունեցել։ Թունավոր ապրանքներ տեղափոխող գնացքը դուրս է եկել ռելսերից։...
Աղբյուր` Panorama.am
19:38
Հռոմում 10 տարի տևած վերականգնումից հետո բացվել է Ներոնի պալատը
Հռոմում 10 տարի տևած վերականգնման աշխատանքներից հետո հանրության առջև իր դռներն է բացել Ներոնի պալատը՝ «Ոսկե տունը»: Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
19:28
Էրդողանը ցավակցել է 1915 թվականին զոհված հայերի ժառանգներին
Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացրած Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցավակցական ուղերձ է հղել...
Աղբյուր` Panorama.am
19:22
Զիդանը համեմատել է «Ռեալ»-ի ու «Բարսելոնա»-ի տիտղոսները
Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը իր թիմի և «Բարսելոնա»-ի չեմպիոնական տիտղոսները համեմատել է։...
Աղբյուր` Panorama.am
19:11
Գարիկ Մարտիրոսյանը գլուխ է գովել իր «կանխատեսելու» ունակություններով
Հանրահայտ շոումեն և հաղորդավար, ՈՒՀԱ-ի «Նոր հայեր» թիմի նախկին ավագ Գարիկ Մարտիրոսյանը Instagram-ի իր էջում  22 տարվա...
Աղբյուր` Panorama.am
18:59
Թուրքիայում կցուցադրվի Հայոց ցեղասպանությունը ժխտող վավերագրական ֆիլմ
Թուրքիայում շուտով էկրաններին կհայտնվի Հայոց ցեղասպանության ժխտողական քաղաքականության համատեքստում  պատրաստված վավերագրական ֆիլմաշար: ...
Աղբյուր` Panorama.am
18:45
Հայկ Մարությանն այցելել է երևանաբնակ վերապրածներին
Հայոց ցեղասպանությունը վերապրած երևանաբնակներին է այցելել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: «Կորսված մանկություն, ցավալի...
Աղբյուր` Panorama.am
18:32
Միհրան Պողոսյանը քաղաքական ապաստան է խնդրել
ԱԺ նախկին պատգամավոր, գլխավոր հարկադիր Միհրան Պողոսյանը քաղաքական ապաստան է խնդրել  Ռուսաստանից։ Այդ մասին հայտարարել է նրա փաստաբան...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Երկրի բարձրագույն ղեկավարությունը Ծիծեռնակաբերդում է
12:55 24/04/2019

Երկրի բարձրագույն ղեկավարությունը Ծիծեռնակաբերդում է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}