Առողջություն 13:40 11/10/2018 Հայաստան

Տեսողության համաշխարհային օրն է

Այսօր` հոկտեմբերի 2-րդ հինգշաբթին, Տեսողության համաշխարհային օրն է։ Այս տարի Տեսողության համաշխարհային օրվա միջոցառումներն անցկացվում են «Ակնային խնամք ամենուր» կարգախոսի ներքո՝ նպատակ ունենալով խրախուսել տեսողության խնդիրների հանդեպ հասարակության ուշադրության բարձրացումն ամենուր։

«Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամը (ՀԱՆ ԲՀ) այդ կապակցությամբ հայտարարում է միջոցառումների միամսյակ: Յուրաքանչյուր շաբաթ կկազմակերպվի մեկ միջոցառում՝ ուղղված ակնային խնդիրների վաղ բացահայտմանը և բուժմանը, ինչպես նաեւ աչքի խնամքի մասին տեղեկատվության տարածմանը։

Միջոցառումների միամսյակը կմեկնարկի Արմավիրի մարզի Արմավիր գյուղում բնակչության անվճար ակնային զննումներով։ Բացի ընդհանուր ստուգումից, Շաքարախտի համաշխարհային հիմնադրամի հետ իրականացվող «Հայաստանում կուրության կանխարգելում շաքարախտային ռետինոպաթիայից» եռամյա ծրագրի շրջանակներում շաքարային դիաբետ ունեցողների ակնահատակը կլուսանկարվի արդի տեխնոլոգիաներով՝ նպատակ հետապնդելով ժամանակին ախտորոշել եւ կանխարգելել շաքարախտով պայմանավորված ակնային հիվանդություններից առաջացող կուրությունը։

Ըստ Նախագծի հանրային կապերի բաժնի, միամսյակի ընթացքում ակնային խնամքի վերաբերյալ իրազեկման միջոցառում կանցկացվի երիտասարդության շրջանում, մասնավորապես՝ հանդիպում կկազմակերպվի «Ռեստարտ» քաղաքացիական ուսանողական նախաձեռնության ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ակնային խնամքի և առողջ ապրելակերպի հիմնական դրույթները, քննարկման ավարտին կիրականացվի ակնային զննում։

Ըստ Կուրության կանխարգելման միջազգային գործակալության տվյալերի, աշխարհի բնակչության շուրջ 3.37 տոկոսը՝ 253 մլն մարդ ունի տեսողության խանգարում, որից 36 մլն-ը կույր է, իսկ ևս 217մլն-ն ունի տեսողության միջին և ծանր աստիճանի  խանգարում (2015 թվականի տվյալ): Կուրության և տեսողության միջին ու ծանր աստիճանի խանգարումների դեպքերից 124 մլն-ը ունեն աչքի լուսաբեկման ոչ ճշգրտված խախտում, իսկ 65 մլն-ի մոտ տեսողության խանգարումը պայմանավորված է կատարակտով: Թվարկված դեպքերի 75 տոկոսը հաղթահարելի է, այսինքն դրանք հնարավոր է բուժել կամ կանխարգելել:

Տեսողության խանգարմամբ բնակչության 89 տոկոսը կենտրոնացած է զարգացող, ցածր եկամուտ ունեցող երկրներում: Տեսողության միջին և ծանր աստիճանի խանգարում ունեցող անձանց 55 տոկոսը կանայք են: Տեսողության խանգարման հիմնական ամենատարածված պատճառներն աշխարհում հետևյալն են՝ աչքի լուսաբեկման խախտումները, կատարակտ և գլաուկոմա: Իսկ կուրության պարագայում դրանք են՝ կատարակտը, գլաուկոման եւ տարիքային մակուլյար դեգեներացիան: Ինֆեկցիոն հիվանդություններով պայմանավորված տեսողական խնդիրներ ունեցող անձանց քանակը զգալիորեն նվազել է վերջին 20 տարիների ընթացքում:

ՀԱՆ ԲՀ-ն 1992թ.-ից ի վեր ՀՀ առողջապահության նախարարության հետ գործակցությամբ ակնաբուժական բարեգործական ծառայություններ է մատուցում Հայաստանի բնակչությանը։ «Լույս հայի աչքերին» ծրագրի շրջանակներում 2003թ.-ց այն իրականացրել է ավելի քան 400.000 ակնային ստուգում, կատարել է շուրջ 25.000 ակնային վիրահատություն եւ լազերային միջամտություն, բաժանել է ավելի քան 70.000 ակնոց:

Ըստ Հայկական ակնաբուժության նախագծի իրականացրած հետազոտության՝ Հայաստանում աչքի հիվանդություններն առավել տարածված են 50 և ավելի տարեկան բնակչության շրջանում: Տարիքային այս խմբում տեսողության խաթարման տարածվածությունը 8.4% է, կատարակտի տարածվածությունը` 27%, մակուլյար դեգեներացիայինը՝ 6.5%, գլաուկոմայինը՝ 3.4%, դիաբետիկ ռետինոպաթիայինը՝ 4.4%: Հայաստանի մեծահասակ բնակչության (16+ տարեկան) շուրջ 13%-ն ունի կուրության բերող առնվազն մեկ ակնային հիվանդություն:

50 և ավելի տարեկանների շրջանում խոցելի ակնային առողջություն ունեցողների ներկայացվածությունը գրեթե 3 անգամ ավելին է և կազմում է 37%: 50-ից հետո կյանքի յուրաքանչյուր լրացուցիչ 5 տարին ավելացնում է խոցելի ակնային առողջություն հավանականությունը 9%-ով:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:50
Զուգարանից լայվի նրբությունները
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը… այցելել էր Կենտրոնական Կիլիկիա ավտոկայանի զուգարան ու լայվ մտել...
Աղբյուր` Panorama.am
11:47
Ժամանակավորապես փակ է լինելու «Թումանյան» կայարանից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը
Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի 45-րդ կմ-ում փետրվարի 22-ին իրականացվելու են պայթեցման աշխատանքներ, որոնց...
Աղբյուր` Panorama.am
11:36
ՀՀԿ-ն ֆինանսական աջակցություն կստանա կառավարությունից
ՀՀ կառավարությունը ֆինանսական աջակցություն կտրամադրի Ազգային ժողովի 2018 թվականի ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին:
Աղբյուր` Panorama.am
11:28
Հայաստանում օգտատերերի համակարգիչների գրեթե կեսը ենթարկվել է տեղային սպառնալիքների
Հայաստանում օգտատերերի համակարգիչների գրեթե կեսը կամ 47,78%-ը 2018 թվականին ենթարկվել է տեղային սպառնալիքների, իսկ 2017 թվականին այդ ցուցանիշը...
Աղբյուր` Panorama.am
11:20
ԵՊՀ 100-ամյակի տոնակատարությունը չեմ պատկերացնում Արամ Սիմոնյանի մասնակցությամբ. Հարությունյան
«Երևանի պետական համալսարանի 100-ամյակը նշվելու է մեծ շուքով»,- այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ կրթության և...
Աղբյուր` Panorama.am
11:07
ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Ռասմուսենը Բելառուսի համար պատերազմ է կանխատեսում
ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը Liga.net-ին տված հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանը, իբր, ցանկանում է միացնել Բելառուսին...
Աղբյուր` Panorama.am
10:55
Ավետիք Իշխանյան. Գուցե հիմնը փոխելու նախաձեռնությունն ընդամենը ինքնահաստատմա՞ն հարց է
Ւրավապաշտպան Ավետիք Իշխանյանն անդրադարձել է հիմնի տեքստի համար Ալեն Սիմոնյանի կողմից հայտարարված մրցույթին։ Իշխանյանը գրել է. «ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
10:46
Լարսը բաց է
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը...
Աղբյուր` Panorama.am
10:37
«Աթլետիկոյին» պարտվելուց հետո Ռոնալդուն չի կարողացել զսպել զգացմունքները
Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի հանդիպմանը Մադրիդի «Աթլետիկոն» ընդունել է Թուրինի «Յուվենտուսին»:...
Աղբյուր` Panorama.am
10:25
Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 21-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը...
Աղբյուր` Panorama.am
10:16
Դակայում հրդեհից զոհերի թիվը հասել է 70-ի
Բանգլադեշի մայրաքաղաք Դակայում Chawkbazar շենքում հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 70-ի։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
10:11
Տխուր ու զավեշտալի մեր իրականությունը
«Գնալով ավելի է  խորանում ժամանակակից գրող լինելու ցանկությունս: Բայց միաժամանակ տեսնում եմ նաև, որ ժամանակակից կյանքը ներկայացնելիս...
Աղբյուր` Panorama.am
10:05
Զախարովան ծաղրել է Պուտինի ուղերձին ՆԱՏՕ-ի արձագանքը
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան Facebook- ի իր էջում մեկնաբանել է ՆԱՏՕ-ի մամուլի և լրատվության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
09:55
Փաշինյանը հայտարարեց՝ մարտի 1-ին երթ անցկացնելու մասին
Այս տարի լրանում է մարտի 1-ի իրադարձությունների 11-րդ տարելիցը։ Այսօր առավոտյան ուղիղ եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց....
Աղբյուր` Panorama.am
09:50
Կայացել է Արշակ Փոլադյանի «Լեռնային Ղարաբաղի հինմնախնդիր. չսպիացող վերք» գրքի շնորհանդեսը
ԱԳ նախարարությունում տեղի է ունեցել Սիրիայում Հայաստանի նախկին դեսպան Արշակ Փոլադյանի՝ «Լեռնային Ղարաբաղի հինմնախնդիր. չսպիացող...
Աղբյուր` Panorama.am
09:44
«Ժողովուրդ». Պատգամավորները հարցախեղդ են արել Թորոսյանին և գոհ չեն մնացել հանդիպումից
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ինչպես հայտնի է, երեկ տեղի է ունեցել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամների հանդիպումը...
Աղբյուր` Panorama.am
09:43
«Հրապարակ». Վաշինգտոնը չեղարկե՞լ է Մնացականյանի նախատեսվող այցը ԱՄՆ
«Հրապարակ» թերթը գրում է. «Ըստ ԱԳՆ մեր աղբյուրների, Վաշինգտոնը չեղարկել է Զոհրաբ Մնացականյանի նախատեսվող այցը ԱՄՆ, որի...
Աղբյուր` Panorama.am
09:42
«Փաստ». Հարցաքննությունների կուլիսային «կուրատորը»
«Փաստ» թերթը գրում է. «Քաղաքական առօրյայում շատ է խոսվում այն մասին, որ այսօրվա իշխանություններն ունեն կադրային լուրջ խնդիր,...
Աղբյուր` Panorama.am
09:39
«Ժամանակ». Եզրակացություն. լավ կլիներ, եթե Կարեն Կարապետյանը մնար վարչապետ
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը...
Աղբյուր` Panorama.am
09:37
«Հրապարակ». Բժիշկները խիստ քննադատության են ենթարկել քաղցկեղի անվճար բուժման ծրագիրը
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ առողջապահության նախարարությունը հետին թվով հրավիրել է մի խումբ հայտնի օնկոլոգների՝ քաղցկեղի...
Աղբյուր` Panorama.am
09:35
«168 Ժամ». Հերթը Հայաստանի իշխանություններինն է, ԵՄ-ն իր գործն իրականացրել է
«168 Ժամ» թերթի հետ զրույցում լեհ վերլուծաբան Կոնրադ Զաշտովտը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Բրյուսել կատարելիք այցին,...
Աղբյուր` Panorama.am
09:32
«Ժամանակ». Բենզինի գները Հայաստանում թանկանալու են
«Ժամանակ» թերթը գրում է. «Նավթամթերքի ներմուծմամբ զբաղվող «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը, ով...
Աղբյուր` Panorama.am
09:31
«Ժողովուրդ». ՌԴ դեսպանի հանդիպումները կարելի է համարել ռուս խորհրդարանականների այցի շարունակությունը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը երեկ այցելել է խորհրդարան: Նա հանդիպել է իշխող «Իմ...
Աղբյուր` Panorama.am
09:29
«Ժամանակ». Բոլոր իշխանությունների ժամանակ ճիշտ կողմնորոշվում են՝ ժամանակին հայտնվելով ճիշտ տեղում
«Ժամանակ» թերթը գրում է. «ՊԵԿ-ի շուրջ տևական ժամանակ պահպանվող աղմուկի ֆոնին ՊԵԿ-ում ուշագրավ կադրային նշանակումներ ու...
Աղբյուր` Panorama.am
09:26
«Հրապարակ». Կառուցվածքային փոփոխության անվան տակ պաշտոնից ազատվել է Արտաշես Բեգլարյանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ տեղեկացանք, որ պաշտոնից ազատվել է ՊԵԿ օպերատիվ հետախուզական վարչության պետի տեղակալ Արտաշես...
Աղբյուր` Panorama.am
09:15
Ամերիկյան կինոակադեմիան որոշել է «Օսկարի» մրցանակակիրներին
Քվեարկությանը մասնակցել է Ամերիկյան կինոակադեմիայի 7902 անդամ։
Աղբյուր` Panorama.am
09:00
Հայաստանում տեղի կունենա շախմատի միջազգային կոնֆերանս
Շախմատի միջազգային ֆեդերացիայի շախմատը կրթական համակարգում հանձնաժողովը և Խ. Աբովյանի անվան Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի...
Աղբյուր` Panorama.am
20:36
Հասմիկ Պապյանի և Սիմֆոնիկ նվագախմբի համատեղ համերգի հասույթը կփոխանցվի «Արմենակ Ուրֆանյան» հիմնադրամին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն «Արամ Խաչատրյան» համերգասրահում ներկա են գտնվել Հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ...
Աղբյուր` Panorama.am
20:34
Թրամփը 2020թ․ նախագահական ընտրարշավում հաջողություն է մաղթել Բերնի Սանդերսին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «հաջողություն է մաղթել» դեմոկրատ սենատոր Բերնի Սանդերսին, որը հայտարարել է  2020 թվականին ԱՄՆ...
Աղբյուր` Panorama.am
20:30
ՄԻԵԴ-ը մեկ օրում Թուրքիայի դեմ 4 դատական վճիռ է կայացրել
2019թ․ փետրվարի 19-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) Թուրքիայի վերաբերյալ 4 տարբեր դատական գործով լսումներ են անցկացվել։ Բոլոր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սուսաննա Ներսիսյան. Հեղինակային իրավունքներն առավել շատ խախտվում են լուսանկարների դեպքում
16:49 20/02/2019

Սուսաննա Ներսիսյան. Հեղինակային իրավունքներն առավել շատ խախտվում են լուսանկարների դեպքում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}