Պարգև Սրբազանը հաստատել է` մահից մեկ օր առաջ Լևոն Հայրապետյանը զանգահարել է իրեն
Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն «Արցախպրես»-ին ասել է, որ մահից առաջ՝ հոկտեմբերի 17-ի երեկոյան, Լևոն Հայրապետյանը զանգահարել էր և հայտնել իրեն թունավորելու կասկածների մասին:
«Երբ նա զանգահարեց ինձ, հազիվ էր խոսում, ձայնն էլ մի տեսակ էր: Նրան հարցրի, թե ինչ է պատահել, ասաց, որ շաքարն է իջել: Այնուհետև հարցրի, թե ինչպես է իրեն զգում, նա էլ ասաց, որ կասկածում է, որ իրեն թունավորել են: Ինձ թվաց, թե նա ուղղակի բանտային կյանքից հուսալքված է, փորձեցի անգամ գոտեպնդել»,- նշել է Պարգև Սրբազանը՝ ավելացնելով, որ իրենց խոսակցությունից ժամեր անց հայտնի է դարձել մեծ բարերարի մահվան բոթը:
Հիշեցնենք, որ ռուսական «Կոմերսանտ» թերթը գրել էր, որ ՌԴ քննչական կոմիտեն կուսումնասիրի գործարար և բարերար Լեւոն Հայրապետյանի մահվան թունավորման վարկածը: Փաստաբան Կարեն Ներսիսյանը պատմել էր, որ մահվանից մեկ օր առաջ երկու անծանոթ Հայրապետյանին բանտի աշխատակցի միջոցով դեղահաբեր են փոխանցել, որն ընդունելուց հետո վրա է հասել գործարարի մահը:
Արցախաբնակ գործարար, բարերար Լևոն Հայրապետյանը մահացել է 2017 թվականի հոկտեմբերի 18-ին 68 տարեկան հասակում, Մոսկվայից 750 կմ հեռու գտնվող Մորդովիայի քրեակատարողական հիմնարկում:
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանի քննչական կոմիտեին կրկին ուսումնասիրում է Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները
- Այսօր Լևոն Հայրապետյանի ծննդյան օրն է
- Գանձասարում ի հիշատակ Լևոն Հայրապետյանի հոգեհանգստյան կարգ է կատարվել
- Լևոն Հայրապետյանին տեղափոխել են «սադիստական» պայմաններով բանտ. Ահազանգ
- ՄԻՊ-ը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում Լևոն Հայրապետյանի հարցը. խոսնակ
- Ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի բողոքի ակցիաները Երևանում կվերսկսվեն