Առանց ԵՄ-ի աշխարհը կփլուզվեր. Մոգերինի
Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերնին Ֆինլանդիայում դասախոսությամբ հանդես գալիս հայտարարել է, որ առանց ԵՄ-ի աշխարհն ուղղակի կփլուզվեր։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն։
Նա նշել է, որ աշխարհում իրավիճակը ներկայումս լավագույն ձևով չի դասավորվում, սակայն առանց ԵՄ-ի աշխարհը շատ ավելի վատ վիճակում կլիներ։
«Մի պահ մտածեք այդ մասին։ Փակեք աչքերը և մի պահ պատկերացրեք, որ Եվրամիությունը անհետանա համաշխարհային ասպարեզից։ Աշխարհն ուղղակի կփլուզվեր»,- հայտարարել է Մոգերինին։
Նրա խոսքով, աշխարհն առանց ԵՄ-ի գործողությունների ավելի վատ վիճակում, քան կա։
Ավելի վաղ եվրոպական դիվանագիտության ղեկավարը Եվրամիությունն անվանել էր «մշակութային գերտերություն»։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ