ԵԽԽՎ-ի պատճառով ճգնաժամը Եվրոպայի խորհրդում միայն խորանում է. ՌԴ ԱԳՆ
ՌԴ արտգործնախարարությունում հայտարարել են, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում տեղաշարժերի բացակայության պատճառով Եվրոպայի խորհրդում համակարգային ճգնաժամը խորանում է։ Այս մասին հայտնում է «Գազետա.ռու»-ն։
«Կարող ենք միայն եզրակացնել, որ ԵԽԽՎ-ում տեղաշարժերի բացակայության պատճառով ճգնաժամը Եվրոպայի խորհրդում միայն խորանում է»,- ասել են դիվանագետները։
Նախարարությունում նաև ափսոսանք են հայտնել, որ ԵԽԽՎ-ն կրկին անընդունակ է գտնվել վեր կանգնել նախապաշարմունքներից՝ դրանով իսկ խարխլելով համաեվրոպական համագործակցության հիմքը։