Կրակոցներ՝ Վանաձորում, երեք մարդ տեղափոխվել է հիվանդանոց
Վանաձորի բժշկական կենտրոնից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ ժամը 19:05-ին երեք քաղաքացի հրազենային վիրավորումով տեղափոխվել են իրենց մոտ։ Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը:
Նրա տեղեկացմամբ, ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հանձնարարությամբ Վանաձոր է մեկնել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետը։
Այս պահին ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Կատարվում է քննություն։