ԱՄՆ-ում ավելի քան մեկ միլիոն տուն մնացել է առանց հոսանք
ԱՄՆ յոթ նահանգում «Մայքլ» փոթորկի պատճառով ավելի քան 1,27 միլիոն տուն և ընկերություն մնացել են առանց էլեկտրականության։
Գազետա.ռու-ն գրում է, որ CNN-ի տվյալներով, ամենաբարդ իրավիճակը Ֆլորիդայում և Հյուսիսային Կառոլինայում է։ Այդ նահանգներում առանց լույս է մնացել շուրջ 500 հազար տուն։
«Մայքլ» փոթորիկը Ֆլորիդա նահանգում «աղետալի» վնաս է հասցրել Ռազմաօդային ուժերի բազային։ Հաղորդվում է, որ ռազմաբազան տարհանվել է, անջատվել է էլեկտրականությունը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Մայքլ» փոթորիկի պատճառով զոհերի թիվը հասել է 11-ի։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին