Լուիզ Մուշիկիվաբո․Հայաստանից կտանենք գեղեցիկ հիշողություններ, որն ինձ շանս տվեց
«Շնորհակալություն Հայաստանին, որը ես ճանաչում էի, բայց ավելի շատ բացահայտեցի այս շաբաթվա ընթացքում։ Շնորհակալություն Հայաստանին մեզ ընդունելու նաև նաև անձնապես ինձ մեծ շանս տալու համար, ինչպես նաև գեղեցիկ հիշողությունների, որոնք կտանենք մեզ հետ Հայաստանի ու հայերի մասին այս դահլիճից, հյուրանոցներից ու քաղաքից, շնորհակալություն»,- այս մասին այսօր Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի աշխատանքների փակման մամուլի ասուլիսում ասաց Ֆրանկոֆոնիայի միջազգային գագաթնաժողովի նորընտիր գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն։
Մուշիկիվաբոն նաև կարևորեց 2020թ․-ին Թունիսում կայանալիք գագաթնաժողովը, որտեղ կնշվի նաև կազմակերպության 50-ամյակը։
«Ես չեմ գալիս ֆրանկոֆոնիա հրաշքներ գործելու, կրկին հեծանիվ հայտանաբերելու, այն հին է, հայտնի է, շատ մեծ գործ է արվել, բայց համոզված եմ, որ այն գտնվում է մի խաչմերուկում և աշխարհը, որտեղ մենք այսօր ապրում ենք, անկանխատեսելի է, որտեղ կա մարդկայնության դեֆիցիտ։ Սա նաև մի աշխարհ է, որը լի է հնարավորություններով, ու ես իմ հավակնոտ ծրագրերով կաշխատեմ, որ Ֆրանկոֆոնիան իր ուրույն տեղը զբաղցնի համաշխարհային մակարդակում։ Կատարված աշխատանքը հսկայական է, բայց մենք կարող ենք անել ավելի շատ ու ավելի լավ։ Ֆրանկոֆոնիան դիտարկում եմ միաձուլող մարմին, որը կծառայի առավել մոբիլիզացման համար։ Այսպիսին է իմ տեսլականն այս մանդատում»,-ասաց Լուիզ Մուշիկիվաբոն՝ հավելելով, որ ինքը աֆրիկացի է, ռուանդացի է, բայց նաև աշխարհի քաղաքացի է։
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսիայի պետնախարար․ Հայաստանը լավագույնս հյուրընկալեց բոլոր հյուրերին
- ՀՀ ԱԳ նախարար․ Մեծ հպարտություն էր լինել այսչափ կարևոր միջոցառման բեմահարթակ
- Ավարտվեցին ՖՄԿ 17-րդ գագաթաժողովի աշխատանքները
- Արտգործնախարարներ. Երևանյան գագաթաժողովի արդյունքերը կնպաստեն Ֆրանկոֆոնիայի հռչակած արժեքներին
- Ռուանդայի ԱԳ նախարար Լուիզ Մուշիկիվաբոն դարձավ ՖՄԿ գլխավոր քարտուղար
- Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովն այսօր կավարտի աշխատանքը
- Ֆրանկոֆոն առաջին տիկինները այցելեցին Երվանդ Քոչարի թանգարան
- Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում նախագահությունը Մադագասկարից փոխանցվել է Հայաստանին
- Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի բոլոր պատվիրակությունները ժամանեցին
- Պայքար՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնի համար
- Ֆրանկոֆոնիայի գալա-համերգին կհնչեն «Ուզուն դարան», «Սուսերով պարը», «Դլե յամանը»