Գերմանիայում կոչ են արել չեղարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Գերմանիայի Մաքլենբուրգ-Պոմերանիա շրջանի վարչապետ Մանուելա Շվեզիգը կոչ է արել դադարեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ հորդորելով այդ երկրի հետ կոշտ երկխոսություն ծավալել։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով գերմանական Wirtschaftswoche-ին։
«Ես ոչ մի դեպքում չեմ ուզում աչք փակել կամ նվազեցնել այն փաստի նշանակությունը, որ Ռուսաստանի և Գերմանիայի միջև հարաբերությունները բարդացել են։ Սակայն ես համոզված եմ, որ Գերմանիան և Ռուսաստանը միասին շահագրգռված են առավել սերտ գործընկերության վերականգնման հարցում»,- հայտարարել է Շվեզիգը։
Նրա խոսքով, այդ նպատակի համար պետք է մտածել պատժամիջոցները չեղարկելու մասին, որոնք սահմանվել են Ռուսաստանի դեմ՝ պայմանով, որ խաղաղությունն աստիճանաբար կվերադառնա Ուկրաինա։ Նա նաև տարակուսանք է հայտնել «պաշտպանական ռեֆլեքսների» առնչությամբ, որոնք պատժամիջոցների աստիճանական չեղարկման պահանջ են ներկայացնում։
Հարակից հրապարակումներ`
- Կրեմլը՝ ԱՄՆ նոր պատժամիջոցների պատասխանի մասին
- ԵՄ-ն երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
- Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները ազդեցություն կարող են ունենալ Հայաստանի վրա. նախարար
- Ուկրաինայում հայտարարել են ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ նախապատրաստելու մասին
- Զախարովան ԱՄՆ պատժամիջոցներին պատասխան քայլեր է խոստացել
- Ռուսաստանը պատրաստվում է պատասխանել ԱՄՆ պատժամիջոցներին
- Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ուժեղացումը կարելի է համարել տնտեսական պատերազմի հայտարարում. Մեդվեդև