Պենտագոնում հայտնել են աշխատակիցների անձնական տվյալների արտահոսքի մասին
Պենտագոնը քննում է կիբերհարձակումը, որի արդյունքում չարագործները հասանելիություն են ստացել գերատեսչության աշխատակիցների անձնական տվյալների նկատմամբ։ Այս մասին գրում է «Ռաշա թըդեյ»-ը՝ վկայակոչելով Associated Press-ին։
Գործակալության տվյալներով, արտահոսքը վերաբերում է շուրջ 30 հազար աշխատակիցների։ Հաղորդվում է, որ միջադեպը կարող է պատահած լինել մի քանի ամիս առաջ, սակայն դրա մասին իմացվել է միայն այժմ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ համացանցում էին հայտնվել Մեծ Բրիտանիայի նախկին արտգործնախարար Բորիս Ջոնսոնի, նույն երկրի ֆինանսների նախարար Ֆիլիպ Համոնդի, ինչպես նաև այլ չինովնիկների անձնական տվյալներ։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ