Օսիպյանը վստահ է՝ ոստիկանությունը պատրաստ է ԱԺ արտահերթ ընտրություններին
«Եթե առաջիկա կիրակի օրը կայանան ԱԺ ընտրություններ, ոստիկանությունը կկարողանա կատարել իր առաջ դրված խնդիրը, և կունենանք Երևանի ավագանու ընտրությունների նման գերազանց ընտրություններ»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե՝ որքանով է պատրաստ իր ղեկավարած կառույցը խորհրդարանական արտահերթ ընտրություններին:
«Ես կարծում եմ՝ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ ոստիկանությունը գերազանց կատարեց իր առաջ դրված խնդիրը։ Նման ծառայություն երբևիցե ոստիկանություն չի իրականացրել, ինչը բնորոշ է ուժեղ և պրոֆեսիոնալ ոստիկանությանը»,-ասաց ոստիկանապետը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին