Հասարակություն 13:00 15/10/2018 Հայաստան

Նիկոլոյի դասերը Նիկոլին

«Մեր օրերում մեծ գործերը հաջողվել են լոկ նրանց, ովքեր ջանք չեն թափել պահելու  տրված խոստումը, և կարողացել են մատների վրա խաղացնել ում  պետք է...»

Իտալացի Նիկոլո Մաքիավելիի /1469-1527թթ/  այս տողերը կարելի համարել նրա  հայ անվանակցի՝  Նիկոլի կյանքային   կրեդոն: Կոնկրետ այս սկզբունքով առաջնորդվելով՝ նա շարքային լրագրողից  հասավ երկրի վարչապետ պաշտոնին: Երևի լա՜վ է ուսումնասիրել: Չնայած ի՞նչ կարիք կա միջնադար հասնելու, երբ նրա կողքին է ուսուցիչը՝  մաքիավելիզմի խոշոր մասնագետ Լևոն Տեր-Պետրոսյանը: /Մաքիավելիզմ -անսկզբունք և խորամանկ քաղաքականություն, որ իր նպատակին հասնելու համար խտրություն չի դնում միջոցների մեջ /:

Հարթ չի եղել նրանց համատեղ ճանապարհը, բայցև միանում են կարևոր պահերին, քանի որ տարիներ ձգված   համաձայնություններից և տարաձայնություններից անկախ, տեսակն նրանց միավորում... ազգ ու հայրենիք չսիրող մարդու տեսակը: Գաղտնիք հո չէ... անգամ իրենք չեն թաքցնում.

Լևոն Տեր-Պետրոսյան  /25.04.1994թ./. «Կեղծ քաղաքական կատեգորիա է ազգային գաղափարախոսություն հասկացությունը, որովհետեւ ժողովրդավարության պայմաններում անհնար է ողջ ազգին համախմբել մեկ միասնական գաղափարախոսության շուրջ»։

Նիկոլ Փաշինյան  /«Հայկական ժամանակ» 9 .12.2005թ. ռուսերենով վերատպվել է 14.03. 2006թ. «Գոլոս Արմենիի» թերթում/.  «....Ես մեղադրում եմ մեր նախնիներին, անիծում եմ նրանց, որովհետև նրանք ոչինչ չեն արել, որպեսզի մենք այսօր ապրենք  ավելի արժանապատիվ ու  հպարտ:   ....Եկեք մոռանանք մեր պատմությունը, եկեք իրոք սկսենք զրոյից, ասես Աստված մեզ նոր է ստեղծել և անցյալում մենք ոչինչ  չենք ունեցել...»:

Միավորում է  նրանց ամբոխահաճ կարգախոսներով դժգոհ զանգվածներին լարման մեջ պահելու և ցանկալի ուղղությամբ սեփական նպատակներին ծառայեցնելու ձեռագիրը: Եթե ձայնն անջատած նայենք 2008-ի փետրվարյան  «խաղաղ  ցույցերի» և 2018-ի հեղափոխական էյֆորիկ նկարահանումները, ապա շատ քիչ բան է փոխվել:  Բացի իհարկե  վանկարկվող անունից՝ առաջինների ժամանակ գոռում էին «Լե՛-վո՛ն, Լե՛-վո՛ն...», երկրորդ դեպքում նույն կրքով ՝  «Նի՛-կո՛լ, Նի՛-կո՛լ...»:  Եվս մեկ դիտարկում՝ 2008-ին  ամբոխի մեջ երևաց ծածանվող հրեական դրոշ, իսկ 2018-ի օգոստոսի 17-ի «հարյուրօրյա» հանրահավաքում վեր հառնեց «Կյանքի խոսքի» փայտե խաչը... Երևի թե  արտառոց ոչինչ չկա  ազգային գաղափարախոսությունը ժխտող և նախնիներին անիծող մարդկանց աչքին:

Միավորում է նրանց սեփական արարքների մեղքը ուրիշի վրա բարդելու  սովորությունը: 2008-ի մարտի 1-ի ողջ պատասխանատվությունը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վրա գցելով՝ մտածո՞ւմ են մաքրել իրենց վրայից  արյունը: Բայց եթե ուզում են որպես ճշմարտություն պարտադրել մարտիմեկյան դեպքերի իրենց վարկածը՝  պետք է կարողանան 30 տարեկանից բարձր սթափ քաղաքացիներին կամ վերացել, կամ էլ  զանգվածաբար հիշողության կորուստով վարակել:  Չէ՞ որ  10 տարին մեծ ժամկետ չէ արյունալի իրադարձությունները մոռանալու համար:  Առավել ևս  եղած  տեսանկարհանումները չեն թողնի մոռանալ կամ  խեղաթյուրել:

Անգամ 2011-ին նկարահանված  «Հայաստանի կորսված գարունը» խիստ միակողմանի  ֆիլմում /որն,  ամենայն հավանականությամբ, այսօր ընկած է նախաքննական մարմնի կողմից մարտի մեկի բացահայտման գործում/ ակնհայտ է  «խաղաղ» ցուցարարների ուղորդումն ու բախումներին հրահրելը: Իսկ  վերջերս  համացանցում  http://politik.am/  և analitik.am-ի կողմից տարածված տեսանյութերն  ապացուցում են, որ ցուցարարների շարքերից կրակոցներ են եղել,  լսվում է նաև  հրահանգավորող ծանոթ ձայնը՝ «մեր կրակոցները նրանց ղզիկության արտահայտությունն են», «տղերքին հետ քաշեք, կամ արագ կրակեք...»։

Ի՞նչ հաշվարկով են հրապարակ նետվում իրականությունը հետ բացարձակապես կապ չունեցող, ավելին՝ իրականությանը տրամագծորեն հակառակ մեղադրանքներ... նոր սերունդներին պատմության սեփական մատուցմամբ խճճելո՞ւ համար,  թե՞ ազգային արժեքների նկատմամբ  օտարածին գաղափարների  գերակայությունն ամրացնելու համար: Հասկացանք, որ աշխարհի մակարդակով լիդերների նոր տեսակ է ձևավորվում, թող մերն էլ համապատասխանի ժամանակակից աշխարհի պահանջներին, բայց մեկ կարևոր  անխախտ պայմանով՝ ելակետը հայ ազգի և հայկական պետականության շահը պետք է լինի: 

Այս անդրադարձը ծնվեց այն հրապարակումներից, որ Տեր-Պետրոսյանը պատրաստվում է մասնակցել առաջիկա ընտրություններին, և ՀԱԿ-ը  հավանաբար դաշինքով հանդես կգա ՔՊ-իհետ: Թե ինչ  կտա այս հերթական միավորումն իրենց ՝ ժամանակը  ցույց կտա... Իսկ ցավալի փորձը զգուշացնում է, որ ոչ  մի լավ բան հայ քաղաքացուն չի սպասում: Ապահոգրվա՞ծ  ենք արդյոք 90-ականների դաժան փորձությունների կրկնությունից: Թե կարո՞ղ ենք հավաքվել և գոնե    թույլ չտալ, որ պայծառ ապագայի կարգախոսների  շղարշի ներքո իրականացվի  տրամագծորեն հակառակը:  

Եթե 90-ականների սկզբին  շրջափակում-երկրաշարժ-պատերազմ դժոխքը  և  անկախ պետություն կերտելու անփորձությունը մի տեսակ լղոզեցին իշխանությունների չգիտակցված սխալների և միտումնավոր զանցանք-հանցանքների սահմանը, ապա այսօր՝  2018-ին  ազգովին (սթափ ու լուռ հատվածին նկատի ունեմ) շատ լավ տարբերում ենք ազգ ու հայրենիք չսիրողներին, աղանդավորներիին, օտար արժեքներ կրողներին, պարզորոշ զգում ենք  ասած-արածների տողատակերը, սուտը, բազմակի  ստանդարտները միևնույն հարցի վերաբերյալ: Լղոզած պատասխանատվությունների ժամանակն անցել է,  յուրաքանչյուրն է պատասխանատու իր և իր երեխայի վաղվա օրվա համար... և՛ խոստացողը, և՛ խոստումներին հավատացողը:

 Լիա Իվանյան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:03
Բրայանթի մահը՝ մեծ կորուստ սպորտի համար
Աշխարհն արձագանքում է.
Աղբյուր` Panorama.am
10:56
Խստացված հսկողության արդյունքում Հայաստան բերված բանանում դեռ ոչինչ չեն գտել
Էկվադորից Ռուսաստան ներկրված բանանի խմբաքանակում սապատավոր ճանճեր հայտնաբերելուց ու Ռոսսելխոզնադզորի կողմից բարձրաձայնելուց հետո Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
10:44
Թրամփը Վաշինգտոնում այսօր հանդիպելու է Նեթանյահուի և Գանցի հետ․ Reuters
Երկուշաբթի օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում հանդիպումներ կանցկացնի Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և Իսրայելի կենտրոնամետ...
Աղբյուր` Panorama.am
10:30
Չինաստանում՝ կորոնավիրուսի տարածման կետերում 140 ռուս կա
Չինական Հուբեյ նահանգում, որը թոքաբորբի բռնկման էպիկենտրոնն է, կա Ռուսաստանի 140 քաղաքացի, վարակվածների թվում ռուսներ չկան: Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
10:22
Իրանի խորհրդարանը հայտնել է՝ ուկրաինական ինքնաթիռի «սև արկղերը» կմնան երկրում
Թեհրանի մերձակայքում վթարի ենթարկված ուկրաինական Boeing-737 ուղևորատար ինքնաթիռի սև արկղերը կմնան Իրանում և ապակոդավորվելու են Իրանի տարածքում:...
Աղբյուր` Panorama.am
10:12
Հունվարի 29-ին Երևանում ու հինգ մարզերում հոսանք չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 29-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
10:05
Ավիավթարից զոհվել է ամերիկացի բասկետբոլիստ Կոբի Բրայանտը
Լեգենդար ամերիկացի բասկետբոլիստ Կոբի Բրայանտի  հետ ուղղաթիռում, որը կործանվել է  Կալիֆորնիայի հարավում, գտնվել է 9 մարդ: Ռիա նովոստիի...
Աղբյուր` Panorama.am
10:00
Թբիլիսիի օդանավակայանում կորոնովիրուսի հետ կապված հետազոտություններ են անցկացվում
Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան հայտարարել է, որ կորոնովիրուսի հետ կապված Վրաստանի օդանավակայաններում ուղևորների...
Աղբյուր` Panorama.am
09:52
Արման Թաթոյան. Որևէ մեկն իրավունք չունի թիրախավորել ընտանեկան կյանքն ու առավել ևս երեխաների
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը խստորեն դատապարտել է Երևանի ավագանու անդամ Հենրիկ Հարթենյանի արարքը՝ կապված Հրայր Թովմասյանի դստեր...
Աղբյուր` Panorama.am
09:42
ԱՆ խորհուրդները՝ կորոնավիրուսով չհիվանդանալու և դեպքերի ներկրումը ՀՀ կանխելու համար
Նոր կորոնավիրուսի (2019-nCoV) ի հայտ գալու հետ կապված համաճարակային իրավիճակը Չինաստանում դեռևս լարված է: Չինաստանում արձանագրվել է շուրջ 2000...
Աղբյուր` Panorama.am
09:35
Բանակի օրվա առիթով Սուրբ Պատարագ է մատուցվել և պարգևաբաշխություն կայացել
Նորին Սրբությունը հաստատել է, որ հայ հոգևորականը պատմության ընթացքում մշտապես եղել է իր զինվորի ու զորավարի կողքին թե՛ խաղաղ կյանքի պայմաններում և թե՛ պատերազմական իրավիճակներում:
Աղբյուր` Panorama.am
09:29
Մալիում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհեր կան
Մալիում զինվորական ճամբարի վրա հարձակման հետևանքով զոհվել է անվտանգության ուժերի 19 աշխատակից, 5-ը՝ վիրավորվել է։ Չարագործները հարձակում էին...
Աղբյուր` Panorama.am
09:20
Նիգերիայում տենդից մոտ 30 մարդ է մահացել
Լասսա տենդից Նիգերիայի 11 նահանգում 29 մարդ է մահացել։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, արձանագրվել է հիվանդության 195 հաստատված դեպք։  Լասսան...
Աղբյուր` Panorama.am
09:09
Իրանում օդում բռնկված ինքնաթիռը վայրէջք է կատարել
Օդում բռնկված ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Իրանում։ Լենտա.ռու կայքը, հղում անելով Mehr-ին, գրում է, որ ինքնաթիռը Գորգան քաղաքից թռել է...
Աղբյուր` Panorama.am
09:00
ԱԳՆ. Այս պահի դրությամբ վարակվածների շրջանում ՀՀ քաղաքացիների մասին տեղեկատվություն չկա
ՀՀ արտաքին գործերի նախարարությունից տեղեկացնում են, որ Չինաստանում ՀՀ դեսպանության կողմից շարունակ քայլեր են ձեռնարկվում Չինաստանի տարածքում...
Աղբյուր` Panorama.am
22:42
Վանեցյան. Իշխող կուսակցությունը պետք է քննարկի վարչապետի նոր թեկնածու առաջադրելու հարցը
«Կարծում եմ՝ երեկվա ասուլիսից ու այսօրվա գրիչի պատմությունից հետո իշխող կուսակցությունը, ազգային անվտանգության նկատառումներից ելնելով,...
Աղբյուր` Panorama.am
16:55
Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց երեկ Կապանում խոստացած ապացույցը
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝  ասուլիսում իր մասին հնչեցրածը շինծու և իրականությանը չհամապատասխանող է որակել և...
Աղբյուր` Panorama.am
12:39
Արգելվել է կենդանական ծագման մթերքի և հումքի ներմուծումը Չինաստանից
Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից Կորոնավիրուսի մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու նպատակով, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական...
Աղբյուր` Panorama.am
23:57
Ագրեսիվ առաջնորդությունը վտանգներ է պարունակում. Արթուր Վանեցյան
«Հուզական, ագրեսիվ առաջնորդությունը վտանգներ է պարունակում և կարող է հանգեցնել խիստ անցանկալի հետևանքների: Երկրի անվտանգությունը վեր է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Ե՞րբ է ի վերջո ոչնչացվելու վտանգավոր թափոնների հսկայական ժառանգությունը
ՄԱԿ-ի «Վտանգավոր թափոնների երկրից երկիր տեղափոխման նկատմամբ հսկողություն սահմանելու մասին» բազելյան կոնվենցիայով Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
19:49
Հայաստանում հացի, ալյուրի արտադրությունն աճել է
Հայաստանում 2019 թվականի հունվար-նոյեմբերին 2,5%-ով աճել է հացի արտադրությունը։ ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկանում ենք, որ նշված...
Աղբյուր` Panorama.am
19:38
Չինաստանում միանգամից 2 հիվանդանոց կկառուցվի՝ կորոնավիրուսով վարակվածների համար
Չինական Ուհան քաղաքում կկառուցի  միանգամից երկու հիվանդանոց՝ նոր տեսակի կորոնավիրուսով վարակված հիվանդներին բուժելու համար: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:21
«Տուր ինձ հույս, միայն քո շնորհիվ ես կկարողանամ կրկին վերադառնալ կյանք». Վլադիմիր Վիսոցկու ծննդյան օրն է
Այսօր երգիչ-կատարող, պոետ և երգահան, դերասան Վլադիմիր Վիսոցկու ծննդյան օրն է: Վիսոցկին ծնվել է 1938թ. հունվարի 25-ին Մոսկվայում: Մանկությունը...
Աղբյուր` Panorama.am
19:15
Եվրոպայի ամենագեղեցիկ տատիկը Ռյազանի բնակիչ է
50-ամյա Եկատերինա Եղինան, ով ապրում է Ռյազանում, Բուլղարիայում անցկացվող գեղեցկության միջազգային մրցույթում դարձավ «Grandmama...
Աղբյուր` Panorama.am
19:00
Հոսանքազրկում՝ Երևանում և 5 մարզերում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 29-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
18:48
Մեկ օրում հանրապետությունում բացահայտվել է հանցագործության 45 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 23-ից 24-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների...
Աղբյուր` Panorama.am
18:31
Օդի ջերմաստիճանը 27-29-ի գիշերն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով
Հունվարի  26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը 26-ի գիշերը կնվազի 2-3, իսկ...
Աղբյուր` Panorama.am
18:20
Գերմանիայի դաշնակիցը կոչ է արել վերացնել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները
Սաքսոնիայի վարչապետ և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի դաշնակից Մայքլ Կրետչմերը կարծում է, որ Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցներն անիմաստ...
Աղբյուր` Panorama.am
18:14
Վարչապետը սորոսականների մասով՝ «դավաճանական կառույց»
Վարչապետն այսօրվա ասուլիսում անդրադարձավ նաև «Բաց հասարակություն-հիմնադրամներ»-ի գրասենյակի գործունեությանը։ Պատասխանելով...
Աղբյուր` Panorama.am
18:05
ՍԴ նախագահ Հ. Թովմասյանը հայց է ներկայացնելու Ն. Փաշինյանի դեմ, եթե 20 օրվա ընթացքում վերջինս չհրապարակի իր խոսքերը հիմնավորող փաստ
ՍԴ նախագահը վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ասուլիսում իր մասին հնչեցրածը շինծու և իրականությանը չհամապատասխանող է որակել:
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հրայր Թովմասյան. Այն, ինչ այսօր կատարվում է, այսօրով չի ավարտվելու
14:55 24/01/2020

Հրայր Թովմասյան. Այն, ինչ այսօր կատարվում է, այսօրով չի ավարտվելու

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}