Ադրբեջանը «սև ցուցակում» է ընդգրկել ՌԴ պետդումայի կին պատգամավորի
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն իր «սև ցուցակում» է ընդգրկել Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ, չմշկասահորդ, ՌԴ դումայի պատգամավոր Սվետլանա Ժուրովային, գրող, թարգմանիչ և սցենարիստ Լյուդմիլա Ուլիցկայային, հոսպիսների օգնության բարեգործական «Վերա» հիմնադրամի հիմնադիր Աննա Ֆեդերմեսսերին առանց Բաքվի համաձայնության Արցախ կատարած այցի համար: Այս մասին գրում է Ռիա նովոստին։
Հիշեցնենք, որ «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության շրջանակներում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի ուղեկցությամբ հոկտեմբերի 7-8-ին Արցախում էին Ռուսաստանի հասարակական, քաղաքական, գրական, մեդիա ոլորտների ականավոր գործիչներ։
Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորները դիմում են պատրաստել ուղղված ռուս խորհրդարանականներին կապված առանց Բաքվի համաձայնության Սվետլանա Ժուրովայի՝ Լեռնային Ղարաբաղ կատարած այցի համար։
Հարակից հրապարակումներ`
- Աննա Հակոբյան. Որքան շատ կին միանա արշավին, այնքան շատ փամփուշտ կվերանա աշխարհից
- Պաշտոնյաների այցերն Արցախ, ի հեճուկս Բաքվի «սև ցուցակի», դառնալու են կարևոր ազդակ. Արցախի ԱԳՆ
- Ադրբեջանը «սև ցուցակից» հանել է ռուս դաշնակահարուհուն
- Ադրբեջանի սև ցուցակը եվրոպացի քաղաքական գործիչներին չի խանգարի մեկնել Արցախ
- Եթե կա Ադրբեջանի «սև ցուցակ», պատիվ ունեմ այնտեղ հայտնվելու. Դանիել Դեքեր
- Ռուս հասարակական-քաղաքական գործչին. «Արդյո՞ք չեք վախենում հայտնվել Ադրբեջանի սև ցուցակում»
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում