Իրաքում ջրից թունավորվածների թիվն անցել է 100 հազարից
Իրաքի Բասրա նահանգում անորակ ջրից թունավորվածների թիվը հասել է 111 հազարի։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին գրում է Al Baghdadia-ն՝ հղում անելով ՄԱԿ-ի ներկայացուցչին։ Ավելի վաղ հաղորդվել էր 95 հազար տուժած մասին։ Թունավորվածների թվում է նաև Իրաքում Եվրամիության դեսպան Ռամոն Բլեկուան։
Դեռ օգոստոսին երկրի հարավային նահանգներում, որտեղ գտնվում է Բաղդադից հետո գերբնակեցված քաղաք Բասրան, բախվել էր ջրի սակավության և էլեկտրականության խնդիրներին։ Բնակիչների կողմից բողոքի ակցիաներ էին կազմակերպվել, եղել էին բախումներ, որի հետևանքով զոհվել էր ավելի քան 10 մարդ, այրել էին քաղաքական կուսակցությունների գրասենյակներ, հանրային հեռուստաընկերության և ռադիոկայանի շտաբ-բնակարանները, շիա զինյալների մասնաճյուղերը։ Հրդեհը ոչնչացրել էր Բասրայում Իրանի հյուպատոսությունը:
Խորհրդարանի արտահերթ նիստ էր հրավիրվել, բայց այն որևէ հարց չէր լուծել։ Վարչապետը մեղադրել էր օրենսդիրներին հարավային նահագներում ստեղծված իրավիճակն իրենց քաղաքական նպատակների համար օգտագործման մեջ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ