Խնդրիները շրջանցելու աշխատաոճն այսուհետ պետք է իսպառ վերանա. Հայկ Մարության
«Խնդրիները շրջանցելու աշխատաոճն այսուհետ պետք է իսպառ վերանա»,- այս մասին նշել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն՝ այսօր անցկացրած առաջին խորհրդակցության ժամանակ։
«Մենք պետք է ինքներս որսանք լուծում պահանջող բոլոր խնդիրները և դրանց տանք համապատասխան լուծումներ՝ մինչ այն պահը, երբ այդ մասին կբարձրաձայնեն քաղաքացիները: Այս կերպ երևանցիները կհասկանան, որ մենք ամեն օր անում ենք մեր աշխատանքը»,- նշել է քաղաքապետը։
Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ անդրադառնալով օրակարգային հարցերին՝ կենսապահովման և քաղաքային տնտեսության ոլորտային պատասխանատուները քաղաքապետ Հայկ Մարությանին զեկուցել են ընթացիկ աշխատանքների և առաջնային լուծում պահանջող խնդիրների մասին:
Աշխատանքային խորհրդակցության ավարտին քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը զեկուցել է, որ հստակեցված է «Էրեբունի–Երևան» տոնակատարության 2800-ամյակի միջոցառումների ծրագիրը: Հոկտեմբերի 21-ի տոնական օրվա ընթացքում կազմակերպված բազմաժանր միջոցառումները կամփոփվեն Հանրապետության հրապարակում կայանալիք գալահամերգով:
Քաղաքապետ Հայկ Մարությանն աշխատակազմի համապատասխան վարչություններին, վարչական շրջանների ղեկավարներին և քաղաքապետարանի ենթակայության կառույցների ղեկավարներին հանձնարարել է բոլոր ուղղություններով շարունակել ամենօրյա աշխատանքները՝ տեղեկացնելով, որ առաջիկայում ըստ ոլորտների կքննարկվեն առաջնային լուծում պահանջող բոլոր հարցերը, որոնց կտրվեն համապատասխան լուծումներ:
Հարակից հրապարակումներ`
- Երևանի բնակիչները մայրաքաղաքում փոփոխությունները զգալու են միանգամից. Հայկ Մարության
- Բոլոր նախկին քաղաքապետերը երդմանը հրավիրված են եղել, իսկ թե ինչու չեն եկել՝ կարող եք իրենցից հարցնել. Հայկ Մարության
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին