Ճապոնիայում կոչ են արել արտասվել
Ճապոնիայում հետզհետե ավելի շատ դպրոցներ և ընկերություններ կոչ են անում աշակերտներին և աշխատակիցներին արտասվել, որպեսզի ազատվեն սթրեսից և պահպանեն հոգեկան առողջությունը։
Լենտա.ռու կայքը, հղում անելով The Japan Times-ին, գրում է, որ փորձագետների կարծիքով, ուրախության կամ տխրության արցունքները օգնում են ազատվել լարվածությունից և հանգստացնում նյարդային համակարգը։
«Լացը՝ մշտական սթրեսից ինքնապաշտպանություն է»,- ասել է ճապոնացի պրոֆեսորը։
Միջին դպրոցում կա ուսուցիչ, ով արդեն ավելի քան հինգ տարի լացի հատուկ դասընթացներ է անցկացում։ Դասերին նա սովորեցնում է մարդկանց, թե ինչպես լացի օգնությամբ ազատվել լարվածությունից։
«Եթե դուք լացում եք շաբաթական մեկ անգամ, դուք կարող եք ապրել ազատ՝ առանց սթրեսի»,- ասել է նա՝ հավելելով, որ դա ավելի արդյունավետ միջոց է, քան ծիծաղը կամ քունը։
Տոհո համալսարանի իր գործընկերների հետ նա շրջում է երկրով մեկ և լացի օգտակարության մասին դասախոսություններ կարդում։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ