Պերմում սնդիկի արտահոսքի պատճառով արտակարգ դրություն է մտցվել
Պերմում սնդիկի արտահոսքի պատճառով քաղաքում արտակարգ դրություն է հայտարարվել։ Այս մասին տեղեկացնում է «Գազետա.ռու»-ն։
Արտակարգ դրությունը մտցվել է Բախարեվկա միկրոշրջանում։ Ընդհանուր առմամբ, գրանցվել է 36 կգ սնդիկի արտահոսք։
Նշվում է, որ արտահոսքը տեղի է ունեցել ձեռնարկությունում։ Աշխատակիցները շենքից տարհանվել են։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ լուծիչի արտահոսքի հետևանքով Դերժինսկի քիմիական գործարանում հրդեհ էր բռնկվել, ինչի արդյունքում մեկ մարդ էր մահացել։
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում