Հաջողությունն սկսվում է ժամանակի կառավարումից և համակարգված գործելուց. Ռալֆ Յիրիկյան
Որքանո՞վ են կարևոր կառավարման գործիքները և ինչպե՞ս օգտվել դրանցից՝ հաջողության հասնելու համար: Ղեկավարման շղթայում ի՞նչ դեր ունեն գործարար էթիկան և պատասխանատու մոտեցումը: Ի՞նչ արժեհամակարգի շուրջ համախմբել աշխատակիցներին, որպեսզի առողջ միջավայրում ստեղծվի արդյունք:
Հայաստանի հեռահաղորդակցության շուկայում առաջատարի դիրքերը պահպանող ՎիվաՍել-ՄՏՍ-ի բրենդի պատմությունը շարունակում է փորձի փոխանակման յուրօրինակ ուղեցույց հանդիսանալ տարբեր բուհերի ուսանողների համար:
ՎիվաՍել-ՄՏՍ-ից հայտնում են, որ կառավարման հնարավորությունների նրբություններն այս անգամ փորձել են բացահայտել Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի ապագա մարքեթոլոգներն ու բիզնես գործընթացներով հետաքրքրված մասնագետները: Ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի վարած դասախոսությանը մասնակցել է շուրջ 250 ուսանող:
«Կառավարման գործիքները տարբեր են: Դրանց ընտրության և կիրառման հարցում անհրաժեշտ է լինել ճկուն: Տեսականորեն դա այնքան էլ բարդ չէ, սակայն գործնականում կառավարումը ղեկավարից պահանջում է իրավիճակի երկարաժամկետ գնահատում և այդ հիմքի վրա՝ ռազմավարության մշակում և իրականացում՝ ներառյալ ընդհանուր արժեհամակարգի շուրջ աշխատակազմի համախմբում ու արդյունավետ գործիքակազմի կիրառում: Այսպես է ստեղծվում կորպորատիվ կառավարման քաղաքակիրթ մշակույթը և դրա կարևոր բաղադրիչը՝ գործարար էթիկան: Հիմքում հարգանքն է, աշխատանքային առողջ միջավայրի ձևավորումն ու հետևողականությունը: Անհրաժեշտության դեպքում, նույնքան կարևոր է մոտեցումները վերանայելու պատրաստակամությունը»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Հանդիպման այս ձևաչափն ապագա մասնագետների համար կարևոր հարթակ է՝ առաջատար կազմակերպության օրինակով նոր գիտելիքներ ստանալու, դրանք վերլուծելու և ապագայում կիրառելու համար: Ինտերակտիվ շփման և բարձրացված հարցերի միջոցով, դասախոսության մասնակիցներն իրենց համար բացահայտել են կառավարման պատասխանատու մոդելի նրբությունները:
Հարակից հրապարակումներ`
- ՎիվաՍել-ՄՏՍ. գնե՛ք սմարթֆոն և մասնակցե՛ք «iPhone SE» և «Honor 9 Lite» սմարթֆոնների խաղարկությանը
- ՎիվաՍել-ՄՏՍ-ից բջջային սարքերի ապառիկ ձեռքբերում «Unibank»-ի միջոցով ՝ 0% դրույքով, 0% կանխավճարով և 0% սպասարկման վճարով
- ՎիվաՍել-ՄՏՍ. Կամավորությունը՝ արժեհամակարգ
- ՎիվաՍել-ՄՏՍ-ը պաշտոնապես տեղեկացնում է, որ չի իրականացրել և չի իրականացնում գաղտնալսում
- Ճանաչողական այցով Հայաստան ժամանած վիրահայ պատանիներն այցելել են ՎիվաՍել-ՄՏՍ
- «Samsung Galaxy Note 9» 128 ԳԲ սմարթֆոնն արդեն վաճառքում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում
- Գնե՛ք սմարթֆոն և մասնակցեք «KIA Rio X-Line» ավտոմեքենաների և «Honor 9 Lite» սմարթֆոնների խաղարկությանը. ՎիվաՍել-ՄՏՍ
- Բնակարանաշինություն Թաթուլ գյուղում. ՎիվաՍել-ՄՏՍ
- ՎիվաՍել-ՄՏՍ. զեղչեր բոլոր «iPhone» մոդելների համար
- ՎիվաՍել-ՄՏՍ-ի շարժական կայանը Հանրապետության հրապարակում
- ՎիվաՍել-ՄՏՍ. խափանումը վերացվել է