Որքան է արժեցել արքայադուստր Եվգենիայի հարսանիքը
Պարզվում է, որ Եղիսաբեթ II-րդ թագուհու թոռնուհու՝ արքայադուստր Եվգենիայի հարսանիքին ավելի թանկ է արժեցել, քան արքայազն Հարրի հարսանիքը:
Բրիտանական ԶԼՄ-ները հաշվարկել են, որ Եղիսաբեթ II-ի միջնեկ որդու, արքայազն Էնդրյույի դստեր՝ Յորքի արքայադուստր Եվգենյայի և Ջեք Բրուքսբենքի հարսանեկան արարողությունն արժեցել է 2,7 միլիոն ֆունտ ստեռլինգը (գրեթե 3.6 միլիոն դոլար), գրում է Ինտերֆաքսը:
Այսպիսով, հոկտեմբերի 12-ին տեղի ունեցած արարողությունն ավելի թանկ էր, քան այս տարվա առաջին արքայական հարսանիքը. արքայազն Հարրի և ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլի հարսանեկան արարողությունը կազմել է 2 մլն ֆունտ ստերլինգ՝ առանց անվտանգության ծախսերի:
Նշենք՝ թե արքայազն Հարրիի, թե արքայադստեր պսակադրությունը տեղի է ունեցել Վինձորի Սուրբ Ջորջ եկեղեցում:
Հարսանեկան արարողության ամենաթանկ մասն անվտանգության ապահովումն էր։ Որոշ գնահատականներով՝ ծախսերը 2 միլիոն ֆունտ են կազմել։ Երկրորդ տեղում մատուռը զարդարելու համար օգտագործված ծաղիկներն էին, տրանսպորտային միջոցներն ու հարսի և ուղեկցողների ծաղկեփնջերը։
Արքայադուստր Եվգենգիայի հարսանեկան զգեստը ստեղծել են լոնդոնցի դիզայներներ Քրիստոֆեր դե Վոսան ու Պիտեր Պիլոտտոն: Վարդագույն շափյուղով մատանին էլ արժեցել է 30-150 հազար դոլար։ Հարսի գլխին ադամանդներով ու զմրուխտով թագը արքայադստերը տվել էր նրա տատիկը՝ Եղիսաբեթ II-րդ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ