Բաբլոյանը մասնակցում է Միջխորհրդարանական միության 139-րդ վեհաժողովի աշխատանքներին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Ժնևում հոկտեմբերի 14-18-ն ընթացող Միջխորհրդարանական միության 139-րդ վեհաժողովի աշխատանքներին: Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Շաքե Իսայանը և Շուշան Սարդարյանը:
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ օրակարգում ընդգրկված են 139-րդ վեհաժողովի նախագահի ընտրության, Անվտանգ, կանոնակարգված և կանոնավոր միգրացիայի վերաբերյալ գլոբալ պայմանագրի ընդունման, 141-րդ վեհաժողովում Ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի թեմայի հաստատման և զեկուցողների նշանակման ու ՄՄ-ի կանոնադրության և կանոնների փոփոխությունների հարցերը:
Օրակարգային են նաև նորարարությունների և տեխնոլոգիական փոփոխությունների դարաշրջանում խաղաղությունն ու զարգացումը խթանելու գործում խորհրդարանական առաջնորդության վերաբերյալ քննարկումները, ինչպես նաև Խաղաղության և միջազգային անվտանգության, Կայուն զարգացման, ֆինանսների և առևտրի, ՄԱԿ-ի հարցերի հանձնաժողովների հաշվետվությունների ներկայացումը:
Հարակից հրապարակումներ`
- Աժ գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը Ժնևում մի շարք հանդիպումներ է ունեցել
- Բաբլոյանը կմասնակցի Միջխորհրդարանական միության 139-րդ վեհաժողովի աշխատանքներին