Եգիպտոսի նախագահը կոչ է անում համատեղ պայքարել ահաբեկչության դեմ
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Աս-Սիսին Դաշնության Խորհրդի իր ելույթում հայտարարել է ահաբեկչության դեմ համատեղ պայքարի անհրաժեշտության մասին։
«Մենք պետք է ամեն ջանք գործադրենք այդ մարտահրավերների դեմ պայքարելու համար: Մենք պետք է գործենք համակարգված կերպով և օգտագործենք ահաբեկչական սպառնալիքին հակազդելու մեր տրամադրության տակ գտնվող բոլոր հնարավորությունները»,- «Ռաշա թըդեյ»-ի փոխանցմամբ՝ ասել է Աս-Սիսին։
Եգիպտոսի նախագահը նշել է նաև գլոբալ տնտեսական և սոցիալական խնդրների դեմ պայքարի անհրաժեշտությունը, որոնք հանգեցնում են ծայրահեղականության բարձրացմանը։