ՀՅԴ-ն իր դիրքորոշումը կհայտնի քվեարկությամբ. փոխվարչապետ
«Իրենց սրտով է օրենսգրքի բազմաթիվ դրույթներ»,- այս մասին քիչ առաջ ԱԺ-ում ՀՅԴ խմբակցության անդամների հետ նոր Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը։
«Կան մի քանի դրույթներ, որոնց հետ սկզբունքային հակասություն ունեն ՀՅԴ ներկայացուցիչները, և իրենց դիրքորոշումը կհայտնեն քվեարկությամբ։ Խոսքը դասական համամասնական համակարգի և համամասնական ռեյտինգային համակարգի մասին է»,- նշեց նա։
Միրզոյանն ասաց, որ ընդհանուր տեխնիկական բաների մասին էլ են խոսել և ընդհանուր եզրեր գտել են. «Ես խոսում եմ կոնցեպտուալ տարբերությունների մասին։ Այնուամենայնիվ, Դաշնակությունը որոշ հարցերի շուրջ իր դիրքորոշումն ունի, ինչպես և մյուս խմբակցությունները»։
Նա հայտնեց, որ ՀՅԴ ևս մեկ անգամ վերահաստատել է, որ դեկտեմբերը լավագույն ժամանակահատվածը չէ արտահերթ ընտրությունների համար, սակայն իրենք էլ իրենց հերթին վերահաստատել են, որ դեկտեմբերի առաջին կեսում պետք է լինեն այդ ընտրությունները։
Հարակից հրապարակումներ`
- Մենք քննարկեցինք նախագիծը և ունենք որոշակի փոխզիջումային տարբերակ. Արարատ Միրզոյան
- Իշխանության շտապողականությունը մտահոգում է. Վահրամ Բաղդասարյան
- Առնվազն մի քանի պատգամավորներ շատ լուրջ և բովանդակային քննարկում էին վարում. Միրզոյան
- Իշխանությունը հապճեպությամբ բերում է ԸՕ նախագիծը, որպեսզի այն չանցնի և դառնա քարոզչության հերթական առարկա. Սարգսյան
- Մեր ամբողջական աջակցության վրա Դուք կարող եք միշտ հույս ունենալ. Արմեն Ռուստամյան
- Շուտով կիմանանք՝ պարոն Փաշինյանը հրաժարական տալիս է, թե ոչ. Ալեն Սիմոնյան
- Արարատ Միրզոյանը կհանդիպի ԱԺ բոլոր խմբակցությունների հետ