Մահացել է Microsoft-ի համահիմնադիր Փոլ Ալենը
Microsoft-ի համահիմնադիր Փոլ Ալենը մահացել է 65 տարեկանում։ Փոլ Ալենը մահացել է Հոջկինի լիմֆոմա ուռուցքային հիվանդությունից։
Այս հիվանդության մասին Փոլ Ալենը հայտարարեց միայն 2 շաբաթ առաջ, ով 2009թ.-ին բուժվել էր հիվանդությունից։
Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը ասել է. «Ես ցնցված եմ իմ հին ու հարազատ ընկերոջ մահվամբ։ Անձնական համակարգիչների օգտագործումը չէր լինի առանց նրա»։
Փոլ Ալենն ու Բիլ Գեյթսը դպրոցական ընկերներ են եղել և 1975թ.-ին միասին հիմնադրել են Microsoft հսկան։
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում