Նորանշանակ մարզպետ. Քայլ առ քայլ սկսելու եմ մարզի խնդիրների լուծումը
ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման արդեն նախկին փոխնախարար, Արագածոտնի մարզի նորանշանակ մարզպետ Դավիթ Գևորգյանը նշել է, որ պաշտոնում ունեցած կարճատև, բայց չափազանց բովանդակային աշխատանքի ընթացքում հասցրելէ բազմակողմանի ծանոթանալ Հայաստանի մարզերի ու տարբեր համայնքների խնդիրներին՝ այդ թվում նաև Արագածոտնի մարզի ու համայնքների խնդիրներին:
«Խնդիրների հետ միասին նաև ծանոթ եմ ներուժին և զարգացման հնարավորություններին:
Առաջնային լուծում պահանաջող խնդիրները բաժանում եմ երկու հիմնական մասի՝
1) Արդարության, օրինականության ու հավասարության լիակատար հաստատում
2) Սոցիալ - տնտեսական վիճակի քայլ առ քայլ բարելավում
Ես առաջին հերթին լինելու եմ սովորողի, աշխատողի, փնտրողի, ձգտողի ու հանուն լավի պայքարողի կողքին: Գնահատելու եմ նախկինում արված բոլոր լավ գործերը ու չեմ պատրաստվում դրոշակ դարձնել նախկինում չարվածը: Քայլ առ քայլ սկսելու եմ մարզի խնդիրների լուծումը: Ամեն բան միանգամից չի կարգավորվի, բայց խնդիրները պետք է լուծումներ ստանան:
Թավշյա, ոչ բռնի հեղափոխության դրական արդյունքներն ու ազդեցությունը պետք է զգա ողջ մարզը՝ մեծից փոքր բոլոր համայնքները, ամբողջ բնակչությունը»,-գրել է նորանշանակ մարզպետը։
Գևորգյանը նշել է, որ ջանք ու եռանդ չի խնայելու բոլոր սպասելիքները արդարացնելու համար:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները