5 տարվա ազատազրկում, 3մլն տուգանք՝ բամբասանք տարածողների համար
Սաուդյան Արաբիայում բամբասանքների կամ կեղծ լուրերի՝ fake news, տարածումը, որը կարող է ազդել հասարակական կարգի ու անվտանգության վրա, համարվում է կիբեռհանցագործություն, որը պատժվում է 5 տարվա բանտարկությամբ ու 3մլն սաուդյան ռիյալով, գրում է saudigazette-ը։
Կիբեռհանցագործության կանոնակարգի 6-րդ հոդվածքով նախատեսվում է վերոնշյալ պատիժը նրանց նկատմամբ, ովքեր ստեղծում, տարածում են այնպիսի նյութեր, որոնք խախտում են հասարակական կարգը, կրոնական արժեքները, հասարակական բարոյականությունն ու անձնական կյանքը։
Նույն պատիժը նախատեսված է այն դեպքում, եթե նման նյութերն ուղարկվում են էկեկտրոնային տարբերակով կամ պահվում են համակարգչում ու սոցիալական ցանցերում։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ