Քննչական կոմիտեն պատրաստվում է ՏԻՄ ընտրություններին
Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ, հոկտեմբերի 21-ին` ՀՀ 9 մարզերում սպասվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններով պայմանավորված, ՀՀ ՔԿ մարզային քննչական բաժինները կաշխատեն ամբողջ կազմով:
ՔԿ լրատվական ծառայությունից հայտնում են. «Հոկտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության 9-ը մարզերի 49 համայնքում տեղի կունենա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:
Ընտրությունների ընթացքում ու դրան հաջորդող շրջանում քաղաքացիների ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ բոլոր հաղորդումները կստանան արագ արձագանքում:
Օրենքով սահմանված կարգով կիրականացվի քննություն՝ հաղորդումներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ, որոնց արդյունքներով կայացվող դատավարական որոշումների մասին կտեղեկացնենք լրացուցիչ»։
Հարակից հրապարակումներ`
- Անել առավելագույնը՝ ՏԻՄ ընտրություններին հասարակական կարգի պահպանման համար. ոստիկանապետ
- Հոկտեմբերի 21-ին ՏԻՄ ընտրություններ են անցկացվելու թվով 49 համայնքներում. ԿԸՀ
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները