Amazon-ը պատրաստ է համագործակցել Պենտագոնի հետ
Amazon տեխնոլոգիական կորպորացիայի ղեկարավար Ջեֆ Բեզոսը հայտարարել է, որ չի հրաժարվի Պենտագոնի հետ համագործակցությունից՝ հետևելով նման ընկերությունների օրինակին։
«Եթե խոշոր տեխնոլոգիական ընկերությունները թեքվեն ԱՄՆ պաշտպանության նախարարությունից, ապա երկիրը կհայտնվի դժվարության մեջ։ Մենք կշարունակենք աջակցել պաշտպանության նախարարությանը»,-Բեզոսի խոսքերը մեջբերել է Fox News-ը։
Բեզոսը կարծում է, որ անիմաստ է հրաժարվել ռազմական համագործակցությունից, քանի որ շարքային աշխատողները երբեք չեն իմանա, արդյոք իրենց աշխատանքի արդյունքը կիրառվում է ռազմական նպատակներով ու արդյոք օգտագործվում է մարդկանց վնաս հասցնելու համար։
Նշվում է, որ ավելի վաղ Microsoft-ն ու Google-ը հրաժարվեցին Պենտագոնի հետ համատեղ աշխատանքից։