Պոմպեոն հայտնել է, որ Թուրքիայի դեմ պատժամիջոցները մասամբ կչեղարկվեն
ԱՄՆ պետդեպարտամենտի ղեկավար Մայք Պոնպեոն հայտարարել է, որ Թուրքիայի դեմ ավելի վաղ սահմանված պատժամիջոցների մի մասը կարող է հանվել։ Այս մասին հայտնում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով Bloomberg-ին։
Պետքարտուղարը նշել է, որ ներկա դրությամբ վերջնական որոշում այս առումով չի ընդունվել, սակայն նրա խոսքով, տրամաբանական կլիներ այն բանից հետո, երբ թուրքական դատարանն ազատ արձակեց ամերիկացի հոգևորական Բրանսոնին, պատժամիջոցների մի մասը չեղարկվի։
«Սահմանված որոշ պատժամիջոցներ ուղիղ կապված են հոգևորական Բրանսոնի հետ և տրամաբանական կլիներ դրանք այժմ վերացնել»,- ասել է Պոմպեոն։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բրանսոնի հետ հանդիպել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Հարակից հրապարակումներ`
- Թրամփը կհանդիպի Թուրքիայում ազատ արձակված հոգևորականի հետ
- Թուրքիայում ազատ է արձակել ամերիկացի հոգևորական Բրանսոնը
- ԱՄՆ-ը Թուրքիայի հետ գաղտնի գործարք է կնքել
- Թուրքական դատարանը հրաժարվել է ազատ արձակել ամերիկացի հոգևորական Բրանսոնին