Փաշինյան. Կապանում լինելու է բաց, անմնացորդ և մանրամասն խոսակցություն
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Կապանում մասնակցելու է հրանահավաքի։ Ֆեյսբուքյան իր էջում նա մանրասմասնել է, անդրադառնալու է ոչ միայն քաղաքապետի ընտրություններին:
«Մտադիր եմ խոսել այս ընթացքում կուտակված բոլոր համապետական հարցերի մասին: Լինելու է բաց, անմնացորդ և մանրամասն խոսակցություն:
Նկատի ունեմ՝ այսօր երեկոյան ելույթս ուղղված է լինելու ոչ միայն Կապանին, ոչ միայն Սյունիքին, այլև Հայաստանի բոլոր քաղաքներին ու գյուղերին: Այնպես որ, եթե չեք գալու Կապան, ժամը 18-ին սպասում եմ ձեզ իմ այս էջի ուղիղ եթերում»,-գրել է նա։
Հիշեցնենք, որ Կապանում քաղաքապետի արտահերթ ընտրություններ են տեղի ունենալու հոկտեմբերի 21-ին։ Թեկնածուները երեքն են, այստեղ ՔՊ-ն սատարում է Նարեկ Բաբայանին։
Ընդհանուր առմամբ, հոկտեմբերի 21-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվելու Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերի թվով 49 համայնքներում, որոնցից 24-ում ընտրությունները հերթական են, իսկ 25-ում՝ արտահերթ:
Նշված համայնքներից 42-ում կայանալու են միայն համայնքի ղեկավարի, 6 համայնքում` միայն ավագանու անդամի, և մեկ համայնքում միաժամանակ անցկացվելու են համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:
Հարակից հրապարակումներ`
- Մարզպետի տեղակալը կպայքարի քաղաքապետ դառնալու համար
- Նարեկ Ղահրամանյանը նշանակվել է Կապանի քաղաքապետի պաշտոնակատար
- Կապանի քաղաքապետը հրաժարական է տվել
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին