Ատոմ Մխոյան. Մենք պետք է երբեք չթուլանանք
ՀՀ կառավարության որոշմամբ՝ հոկտեմբերի 19-ը պաշտոնապես հայտարարվել է քրեակատարողական ծառայողի օր: Օրվա կապակցությամբ աշխատակիցներին շնորհավորական ուղերձ է հղել քրեակատարողական ծառայության պետը։
«2001թ. հոկտեմբերի 19-ից շուրջ մեկդարյա պատմություն ունեցող մեր կառույցը գործում է ՀՀ արդարադատության նախարարության համակարգում, և այս տարի մենք ևս երկրի պետական օրացույցում ունեցանք մեր օրը. Եւ ես՝ որպես Քրեակատարողական ծառայության պետ, հպարտությամբ և մեծ ակնածությամբ պատիվ ունեմ առաջինը շնորհավորելու բոլորիս»,-նշել է Արտյոմ Մխոյանն իր ուղերձում։
Արդարադատության գնդապետի խոսքով, անցած տասնյոթ տարիները կարող ենք համարել Ծառայության կայացման և ամրապնդման համար կարևոր շրջան:
«Բայց դեռ անելիքներ շատ կան ու կլինեն, մենք պետք է երբեք չթուլանանք՝ մեր ձեռքը մշտապես պահելով մասնագիտական կատարելագործման զարկերակին՝ ի փառս մեր հայրենիքի, ի պատիվ մեր Ծառայության, և վստահ եմ, որ շարունակելու ենք աշխատել անկողմնակալությամբ: Օրինականությունը, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, մարդասիրության ու հրապարակայնության սկզբունքները պետք է վերածվեն բոլորիս համար անսասան դավանանքի»,-մասնավորապես ասված է ուղերձում։
Հարակից հրապարակումներ`
- Համաներումը լավ բան է, բայց ոչ միշտ
- Արտյոմ Մխոյան. Քրեակատարողական հիմնարկում արտոնյալ կալանավորված անձինք չպետք է լինեն
- Արդարադատության նախարարը ներկայացրել է Քրեակատարողական վարչության նորանշանակ պետին
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ