Վերանորոգվել է Արևշատ-Աբովյան ճանապարհի մոտ 1,5 կիլոմետրանոց հատվածը
Ավարտվել են Արևշատ-Աբովյան ճանապարհի մոտ 1,5 կիլոմետրանոց ճանապարհահատվածի վերանորոգման աշխատանքները։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ճանապարհահատվածի 1,3 կմ-ն անցնում է Արարատի մարզի Աբովյան, իսկ մոտ 200 մետրը՝ Արևշատ համայնքներով։ Շինարարական աշխատանքներն իրականացրել է «Արարատ ճանշին» ՍՊ ընկերությունը։
Ճանապարհաշինական աշխատանքների տեխնիկական հսկողությունն իրականացնող «Տեքնիտալ» ընկերության խմբի ղեկավար Ֆրանչեսկո Բերտինին, խոսելով կատարված աշխատանքների որակի մասին, հավաստել է, որ ճանապարհի կառուցման ընթացքում բոլոր փուլերն անցել են՝ ենթարկվելով լաբորատոր փորձարկումների։
Նշվում է, որ ճանապարհն ընդունումից հետո մեկ տարի շարունակ կգտնվի երաշխիքային սպասարկման փուլում, և այդ ընթացքում հայտնաբերված թերությունները կապալառու կազմակերպությունը պարտավոր է վերացնել իր միջոցների հաշվին։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ