Ընտրություններում մեր շանսերը շատ լուրջ եմ գնահատում. Մելքումյան
«ԱԺ արթահերթ ընտրությունների մասնակցելու մեր ձևաչափի մասին կոնկրետ որոշում չունենք, քանի որ դեռևս որոշում չկա նոր ընտրությունների օրվա հետ կապված»,- այս մասին Ազգային ժողովում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ պատասխանելով հարցին՝ դաշինքո՞վ, թե՞ առանձին կգնան խորհրդարանական արտահերթ ընտրություններին։
Ինչ վերաբերում է նոր Ընտրական օրենսգրքի նախագծին, նա ասաց, որ դրանով հիմնականում հարցերը լուծված է համարում. «Առանցքային խնդիրը ռեյտինգային արատավոր համակարգի դուրս մղումն էր և սովորական համամասնական ընտրությունները գնալը»։
Լրագրողների դիտարկմանը, թե կան հարապարկումներ, որ ԲՀԿ-ն պատրաստվում է ընտրություններին «Սասնա ծռերի» հետ մասնակցել՝ Մելքումյանը պատասխանեց «Բացարձակ այդպիսի բան չեմ լսել»։
Մեկ այլ հարցի՝ կա՞ այնպիսի ուժ, որի հետ համագործակցությունը իրենք բացառում են, ԱԺ փոխնախագահն ասաց. «Հիմա այս ընտրություններին գնում են հանունի, ոչ թե ընդդեմի»։
Անդրադառնալով ընտրություններում իրենց շանսերին՝ նա ասաց. ««Եկեք այսօր եղանակի կանխատեսմամբ չզբաղվեմ, բայց շատ լուրջ եմ գնահատում»։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ