Տիգրան Քոչարյան. Հիմնական պայքարը գնում է 30 տոկոսի համար
Առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններում հիմնական պայքարը լինելու է 30 տոկոս ձայների համար։ «Քաղաքացիական պայմանագիրըշ» կուսակցությունը կարող է հավաքել 70 և ավելի տոկոս ձայն։ Լրագրողների հետ հանդիպմանն այսօր նման կարծիք հայտնեց մեդիա փորձագետ Տիգրան Քոչարյանը:
«Միակ ընդդիմությունն այս պահին Հանրապետական խմբակցությունն է, որը պայքարելու է, իմ կարծիքով, չորրորդ անցողիկ տեղի համար»,-ասաց բանախոսը։
Տիգրան Քոչարյանի խոսքով, ԲՀԿ-ն ու «Լույս» դաշինքը գտնվում են ՔՊ-ի ուղեծրում և չեն կարող լինել որպես ընդդիմություն։ Հետևաբար խնդիր է դրվելու կամ նոր ուժ ձևավորվի, կամ էլ այդ երկու քաղաքական ուժերը պետք է հանդես գան ավելի արմատական ընդդիմության դիրքերից, որպեսզի միջազգային հանրության մոտ նրանց ներկայացնեն որպես ընդդիմություն։
«Կեղծ ընդդիմության կամ այսպես ասած ժամանակավոր ընդդիմության պրոցեսն արդեն սկսված է։ Այն ինչ կատարվում է Հրազդանում, Սյունիքի մարզպետի նշանակման շուրջ, հիմա կարող ենք տեսնել, որ ՔՊ-ի մի մասն աշխատում է ՔՊ-ի մյուս մասի դեմ։ Այս երկու շաբաթը գնալու է այդ ընդդիմության ձևավորմանը, հետո որոշակի տոկոս հավաքել ու պայմանավորվածության գան ՔՊ-ի հետ»,-ասաց Քոչարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։