Անցկացվել են մարտավարական զորավարժություններ
Հոկտեմբերի 16-ից 19-ը 3-րդ զորամիավորումում անցկացվել են մարտավարական զորավարժություններ ենթակա զորամասերի ու ստորաբաժանումների ընդգրկմամբ:
ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցամամբ՝ զորավարժության ընթացքում, համաձայն պլանի, ներմուծականներով զարգացվել է իրադրությունը, զորամասերի հրամանատարները գործել են ըստ առաջադրված խնդիրների: Ծավալվել են հրամանատարական և թիկունքի կառավարման կետեր, ստորաբաժանումներն անցել են ուժեղացված ռեժիմով ծառայության:
Նմանատիպ զորավարժությունները նպատակ ունեն զարգացնելու դաշտային պայմաններում երկարատև մարտ վարելու անձնակազմի վարժվածությունը, կատարելագործելու հրամանատարների ունակությունները՝ ինքնուրույն որոշում կայացնելու և մարտական խնդրի հաջող կատարումն ապահովելու համար: