4 մարդու մահվան պատճառ դարձած բեռնատարի վարորդին մեղադրանք է առաջադրվել
4 անձի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել բեռնատար ավտոմեքենայի վարորդին։ Այս մասին հայտնում են քննչական կոմիտեից։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին` ժամը 18-ի սահմաններում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 347-րդ կիլոմետրում վարելով «Սկանիա» մակնիշի բեռնատար ավտոմեքենան բախվել է համընթաց ուղղությամբ ընթացող «Վազ2107» մակնիշի ավտոմեքենային, որի հետևանքով վերջինիս վարորդ Ծովակ Խաչատրյանը և 3 ուղևորներն ստացած մարմնական վնասվածքներից մահացել են:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում 2018 թվականի հոկտեմբերի 16-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով և ձեռնարկվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ վթարի հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ բեռնատար ավտոմեքենայի վարորդին, ով ԻԻՀ քաղաքացի է, մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով։ Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։ Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան