Ավինյան. Խնդիրը շատ լուրջ է և այն ճանապարհ փակելով չի լուծվելու
Խոշտանգում կատարելու կասկածանքով ձերբակալված Սևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի ու նույն բաժանմունքի երկու օպերլիազորների հարազատները փակել են Երևան-Սևանի ճանապարհը` պահանջելով ազատ արձակել ոստիկաններին։
Սևանում է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, ում հետ զրուցելիս հավաքվածները պնդում էին, որ ոստիկաննները ոչ ոքի չեն ծեծել։
«Ես ձեզ բարի խորհուրդ կարող եմ տալ և ասել, որ դա այն ճանապարհն է, որով պետք է շարժվել։ Ձեզ պետք է շատ լավ իրավաբան, խնդիրը շատ լուրջ է և այն ճանապարհ փակելով չի լուծվելու։ Այն որ մեկի կամ երկուսի խափանման միջոցը կարող է փոխվել, դա կապված չէ ճանապարհ փակելու հետ։ Նրանք, որոնք ավելի պակաս ակտիվ են մասնակցել այդ պրոցեսին, նրանց խափանման միջոցը կարող է փոխվել»,- ասաց Ավինյանը։
Ակցիայի մասնակիցներից մեկի դիտարկմանը, թե «ու՞մ ասելուն են լսելու, որ փոխեն, հանցագործի՞», Ավինյանն արձագանքեց. «Ես լսում եմ ՀՔԾ պետին, և նրանց խափանման միջոցը հնարավոր է փոխվի, բայց դա չի նշանակում, որ դատական պրոցեսը չի շարունակվելու»։