Լոռիում բերքի տոնին ներկայացվել է նաև անտառի բերքն ու բարիքը
Լոռու մարզկենտրոն Վանաձորի Հայքի հրապարակում այսօր տեղի ունեցավ ավանդական դարձած տոնահանդեսը և գյուղմթերքների տոնավաճառ:
Ցուցադրվեցին մարզի գյուղական համայնքներից բերված բերքն ու բարիքը, տեղական արտադրության մթերքներ, տոհմային անասուններ, գյուղտեխնիկա, այլ արտադրանքներ ու ծառայություններ: Տոնավաճառին մասնակից «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գուգարքի ու Եղեգնուտի անտառտնտեսությունները ներկայացրել են նաև անտառի բերքն ու բարիքը։
Տոնական տրամադրությունն ապահովել են մարզի գեղարվեստական խմբերը և անհատ կատարողներ: Տոնավաճառ է այցելել ու բարիքներից համտեսել նաև Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը։
Լուսանկարները՝ լոռեցիների սոցէջերից։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին