Օսիպյանը սևանցիների հետ հանդիպմանը վստահեցրել է՝ հարուցված քրեական գործը կքննվի անաչառ
Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հանդիպեց նույն օրը Երևան-Սևան ճանապարհին բողոքի ակցիա իրականացրած քաղաքացիների ու ոստիկանների հետ:
Ոստիկանության փոխանցմամբ, Վալերիյ Օսիպյանը լսել է քաղաքացիների բարձրացրած խնդիրները, որոնք կապված էին օրեր առաջ ոստիկանության 3 ծառայողների ձերբակալման հետ:
Ոստիկանության պետը նշել է, որ զրուցել է հատուկ քննչական ծառայության ղեկավարի հետ ու եղել է քննարկում:
Վալերիյ Օսիպյանը հանգամանալից ներկայացրել է ստեղծված իրավիճակն ու վստահեցրել, որ հարուցված քրեական գործը կքննվի անաչառ, և ամեն ինչ կլինի օրենքի սահմաններում:
Հարակից հրապարակումներ`
- Ավինյան. Խնդիրը շատ լուրջ է և այն ճանապարհ փակելով չի լուծվելու
- Փաշինյան. Ճանապարհ փակելն այնքան էլ ընդունելի բան չէ
- Ոստիկանների կողմից անչափահասին խոշտանգելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել. ՀՔԾ