Տղամարդու մոտ հայտնաբերվել է մի քանի տեսակի թմրամիջոց
Հոկտեմբերի 18-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները Կողբացու-Թումանյան փողոցների խաչմերուկից, թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկել 1961 թվականին ծնված Գ. Գյուլնազարյանին:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ անձնական խուզարկությամբ նրա գրպանից հայտնաբերվածը, ըստ Գյուլնազարյանի՝ հայտնաբերվածը ափիոն, հերոին, և մարիխուանա տեսակի թմրամիջոցներ են:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր: