ԿԸՀ. Ժամը 11-ի դրությամբ մասնակցությունը կազմել է 9.3 տոկոս
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ժամը 11-ի դրությամբ ընտրություններին քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների մասնակցության վերաբերյալ տվյալներ: Ընդհանուր առմամաբ, քվեարկության մեկնարկից երեք ժամ անց մասնակցել է ընտրողների 9,33 տոկոսը:
Էջմիածնում ընտրելու իրավունք ունեցող 45.278 ընտրողից մասնակցել է 2784-ը կամ 6.15 տոկոսը: Արմավիրում մասնակցել է ընտրողների 6.44 տոկոսը: Հրազդանում մասնակցությունը կազմում է 7,3 տոկոս:
Մասնակցությունն առավել մեծ է գյուղերում:
Հարակից հրապարակումներ`
- ԿԸՀ. Բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 178 ընտրական տեղամասեր
- Հոկտեմբերի 21-ին ՏԻՄ ընտրություններ են անցկացվելու թվով 49 համայնքներում. ԿԸՀ