Խուդաթյան. Ուղղորդումների մասին տեղեկությունները ճշտվում են
«Լսել եմ ուղղորդումների մասին տեղեկություններ, դրանք ճշտվում են, հույս ունեմ, որ նմանատիպ դեպքեր չեն լինի »,- այս մասին քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Արմավիրի քաղաքապետի արտահերթ ընտրություններին ինքնաառաջադրված թեկնածու, ՔՊ կուսակցության անդամ, Արմավիրի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Խուդաթյանը:
Լրագրողների հարցին, թե կոնկրետ ո?ր թեկնածուի կողմից են ուղղորդումները, Դավիթ Խուդաթյանը ասաց, որ չի կարող հստակ ասել: «Մեքենաներով շարժ են նկատել, խոսել ենք համապատասխան մարմինների հետ, ոստիկանությունը զբաղվում է»:
Անդրադառնալով մրցակից թեկնածունների դժգոհություններին, որ անհավասար պայմաններում է անցել քարոզարշավը, քանի որ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը քարոզարշավին իրեն առավելություն է տվել, Խուդաթյանը պատասխանեց.
«Ես ներկայացնում եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Իմ քայլը» հեղափոխական թիմը, հետևաբար թիմի կողմից աջակցություն բնականաբար լինելու էր, իսկ մնացածի մասով կդժվարանամ հստակ բան ասել, որովհետև այս ընթացքում անընդհատ շրջանառվել է, որ իշխանական աջակցություն է եղել, բայց միանշանակ իշխանական լծակներ չեն օգտագործվել»:
Լրագրողների մեկ այլ դիտարկման, թե շատ են այն խոսակցությունները, որ արմավիրցիները Փաշինյանին են ձայն տալիս և ոչ թե իրեն, թեկանծուն պատասխանեց. «Հեղափոխական թիմի թեկնածու լինելը ինքնին կարող է ենթադրել նման մոտեցում: Այսինքն՝ իշխող քաղաքական ուժի՝ թիմի մյուս անդամի նկատմամբ ունեցած վստահության մեջ ես արտառոց բան չեմ տեսնում»:
Հարակից հրապարակումներ`
- ԿԸՀ. Ժամը 14-ի դրությամբ մասնակցությունը կազմել է 23,43 տոկոս
- Կրկնակի քվեարկության, քվեաթերթիկի լուսանկարման դեպքերով նյութեր են նախապատրաստում
- Ես շատ տղամարդկանցից ավելի տղամարդ եմ եղել այս քարոզարշավի ժամանակ. Դիանա Գասպարյան
- Կապանում այս պահի դրությամբ որևէ ակնհայտ բողոք չենք ստացել. Հանձնաժողովի քարտուղար
- Էջմիածնում արձանագրվել է քվեաթերթիկը նկարելու դեպք
- Արմավիր քաղաքում ընտրողները պասիվ են