Ինձ համար թշնամիներ չկան. Հրազդանի քաղաքապետի թեկնածու
«Սասուն Միքայելյանը մեր քաղաքում որոշ շրջանակներում հարգված և սիրված է, վարկանիշ ունի, և տվյալ շրջանակի մարդիկ, մեծ հաշվով, իրենց ձայնը տալու են ոչ թե Սևակ Միքայելյանին, այլ Սասուն Միքայելյանի որդուն»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հրազդանի քաղաքապետի թեկնածու Լևոն Ստեփանյանը՝ խոսելով իր մրցակցի՝ Սևակ Միքայելյանի մասին:
Լրագրողների հարցին, թե Միքայելյանը հաղթի, սեղմելու՞ է նրա ձեռքը, Ստեփանյանը պատասխանեց. «Միանշանակ, ինձ համար թշնամիներ չկան»:
Մեկ այլ հարցի, թե չընտրվելու դեպքում հնարավոր է համագործակցի ընտրված քաղաքապետի հետ, նա պատասխանեց. «Բացառում եմ բոլոր քաղաքական պաշտոնները, ես գործարար եմ, եթե չընտրվեմ կզբաղվեմ իմ գործարարությամբ»:
Հարակից հրապարակումներ`
- Խուդաթյան. Ուղղորդումների մասին տեղեկությունները ճշտվում են
- ԿԸՀ. Ժամը 14-ի դրությամբ մասնակցությունը կազմել է 23,43 տոկոս
- Կրկնակի քվեարկության, քվեաթերթիկի լուսանկարման դեպքերով նյութեր են նախապատրաստում
- Ես շատ տղամարդկանցից ավելի տղամարդ եմ եղել այս քարոզարշավի ժամանակ. Դիանա Գասպարյան
- Էջմիածնում արձանագրվել է քվեաթերթիկը նկարելու դեպք
- Արմավիր քաղաքում ընտրողները պասիվ են